• Latest news

Ինչո՞ւ չարժե խոսել կտրվածք կամ մերսում կատարելիս

26 փետրվարի, 2021  09:54

Ճապոնացի հետազոտողները պնդում են, որ միջամտության ժամանակ վարսահարդարի, կոսմետոլոգի կամ մերսողի հետ շաղակրատելն այնքան էլ լավ գաղափար չէ: Նման զրույցների ընթացքում կորոնավիրուսի փոխանցման վտանգը զգալիորեն մեծանում է, նույնիսկ եթե վարպետը չի հանում դիմակը:

Կորոնավիրուսի փոխանցման համար ամենեւին պարտադիր չէ, որ հիվանդ մարդը ձեր կողքին հազա կամ փռշտա. վտանգը հավասարապես մեծ է հազալու եւ խոսելու ժամանակ, եթե գտնվեք վարակակրից 2 մետր հեռավորության վրա առանց դիմակի, հայտնում է Medportal.ru-ն:

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ եթե վարսահարդարման եւ գեղեցկության սրահներում մեկ մարդը կանգնած է մյուսի գլխավերեւում, վիրուսը կարող է օդի հոսանքով ցած տեղափոխվել:

Հետազոտողները փորձ են անցկացրել գեղեցկության սրահում էլեկտրոնային ծխախոտի միջոցով ստեղծելով մասնիկներ պարունակող գոլորշու ամպ, որոնք չափերով նման էին կորոնավիրուսին:  Գիտնականները նաեւ օգտագործել են լազերային լույս օդի հոսանքի տեղափոխությունը տեսանելի դարձնելու համար: Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնք տարբեր դիրքերով պետք է արտաբերեին «օնեգաիսիմասու» բառը (ճապոներեն ողջույն)՝ նստած, կանգնած, պառկած, դիմակով եւ առանց դրա: Փորձը կատարվել է փակ դռների եւ պատուհանների ու օդորակիչի անջատված լինելու պայմաններում:

Պարզվել է, որ ամեն անգամ, երբ մարդը խոնարհվում է, արտաշնչվող վիրուսային մասնիկները սլանում են ներքեւ, հատկապես խոսելիս: Սա նշանակում է, որ վարսահարդարը կամ մերսողը կարող է ձեզ վարակել ուղղակի վերջին նորությունները եւ բամբասանքները հայտնելիս: Եթե այդ պահին նա դիմակով է, վարակման հավանականությունը զգալիորեն նվազում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել