• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր COVID-19-ը հղիության ժամանակ

12 օգոստոսի, 2021  15:24

Յուրաքանչյուր տասներորդ հղի կամ վերջերս ծննդաբերած կին առնչվում է COVID-19-ի հետ։ Նախկինում կարծում էին, թե հղիների համար վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, բայց նոր տվյալները հերքում են այդ կարծիքը։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի մասնագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվելը հղիության ժամանակ բարձրացնում է վաղաժամ ծննդաբերությունների եւ անհաս երեխաների ծնվելու ռիսկը։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ծննդաբերությունների մասին տվյալները Կալիֆոռնիա նահանգում 2020թ. հուլիս – 2021թ. հունվար ընթացքում։ Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 240 000 ծննդկաններից 9000-ի մոտ։ Վաղաժամ ծննդաբերությունների հաճախակիությունը վարակվածների մոտ կազմել է 18 տոկոս COVID-19 չունեցող պացիենտների 8,7 տոկոսի համեմատ։

Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսով վարակվելը հղիության ցանկացած փուլում 60 տոկոսով բարձրացնում է երեխայի ծնվելու հավանականությունը հեստացիոն ժամկետում՝ մինչեւ 32 շաբաթականում, իսկ մինչեւ 37 շաբաթական վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը՝ 40 տոկոսով։ Ամենամեծ սպառնալիքը կորոնավիրուսային վարակը ներկայացնում է այն պացիենտների համար, որոնք տառապում են հիպերտոնիայով, շաքարային դիաբետով եւ ճարպակալմամբ. վաղաժամ ծննդաբերությունների հավանականությունն այդ խմբում 160 տոկոսով ավելի բարձր էր այդ հիվանդությունները եւ COVID-19 չունեցող կանանց համեմատությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է