• Latest news

ԱՀԿ. Էբոլա վիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կարող է 20 հազարի սահմանը հատել

29 օգոստոսի, 2014  11:49

Էբոլա վիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը, համաճարակի ներկայիս բռնկման ողջ ընթացքում, կարող է 20 հազարի սահմանը հատել: Այսպիսի կանխատեսմամբ, հիվանդության դեմ պայքարի «ճանապարհային քարտեզի» շրջանակում, առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հանդես եկել, հաղորդում է CNN-ը: 

«Սույն «ճանապարհային քարտեզը» ենթադրում է, որ վիրուսի ինտենսիվ տարածմամբ աչքի ընկնող բազմաթիվ գոտիներում վարակման դեպքերի իրական թիվը կարող է արձանագրվածից 2-4 անգամ բարձր լինել: Ներկայիս արտակարգ իրադրության ողջ ընթացքում Էբոլա վիրուսով հրահրված հիվանդությամբ վարակվածների թիվը կարող է առնվազն 20 հազար կազմել», - ասվում է հրապարակված փաստաթղթում: Բացի այդ, կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնող վիրուսի դեմ պայքարի կազմակերպման համար 490 մլն ԱՄՆ դոլարի կարիք է զգացվում:

Արձանագրված տվյալների համաձայն, ներկայիս դրությամբ հիշյալ երկրներում Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը 3069-ի է հասել, որից 1552-ը՝ մահվան ելքով:

Միեւնույն ժամանակ, ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինսիտուտը գալիք շաբաթվա ընթացքում մտադիր է Էբոլայով հրահրված հիվանդությամ դեմ մշակված պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներ մեկնարկել:

GlaxoSmithKline դեղագործական ընկերության եւ վերոնշյալ ինստիտուտի համատեղ ջանքերով մշակված դեղամիջոցի փորձարկումները Վաշինգտոնի արվարձանային բնակավայրերից մեկի՝ Բետեսդի (Մերիլենդ նահանգ) բուժհաստատություններից մեկում են իրականացվելու՝ 20 կամավորների մասնակցությամբ:

Պատվաստանյութի փորձարկման հաջորդ փուլը սեպտեմբեր ամսին՝ Մեծ Բրիտանիայում՝ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացնող փորձագետների եւ բրիտանացի մասնագետների համատեղ ջանքերով է իրականացվելու՝ 100 կամավորների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել