• Latest news

Ինչո՞ւ է խռմփոցը վտանգավոր

4 ապրիլի, 2022  20:20

Խռմփոցը կարող է հանգեցնել քնի ժամանակ շնչառության դադարեցմանը, ինչը կարող է հանգեցնել կաթվածի։ Այս մասին զգուշացնում է քիթ-կոկորդ-ականջաբան Վլադիմիր Զայցեւը (Ռուսաստան)։

«Խռմփոցը վտանգավոր է մարդկանց համար։ Խռմփոցը նշան է այն բանի, որ մարդը գիշերը քթով չի շնչում: Քիթը փակ է, իսկ  հետեւանքն այն է, որ ուղեղը չի օդափոխվում, ավելի ճիշտ՝ նվազագույնս է  օդափոխվում։ Շնչառությունը դադարում է, դա կոչվում է քնի ապնոե: Շնչառական դադարները երկարատեւ են։ Իսկ դա կարող է հանգեցնել կաթվածի»,- ասել է մասնագետը Ura.ru-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ խռմփոցը կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Օրինակ, խռմփոցը կարող է առաջանալ բնածին կամ տրավմատիկ շեղված քթի միջնապատի, նույնիսկ ավելորդ քաշի պատճառով: Վերջին դեպքի վտանգն այն է, որ ճարպը կարող է կուտակվել նաեւ պարանոցի մակարդակում՝ սեղմելով շնչառական խողովակը եւ առաջացնելով խռմփոց։

Մասնագետը խռմփոցով տառապողներին հորդորում է  անհապաղ դիմել բժշկի, ով հետազոտություն կանցկացնի, կբացահայտի դրա պատճառը եւ կասի՝ ինչպես ազատվել դրանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել