• Latest news

Որո՞նք են թոփ մթերքները լավ հեմոգլոբինի համար

15 հունիսի, 2022  16:21

Երկաթն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրման համար անհրաժեշտ միկրոէլեմենտ է: Այդ բջիջների հիմնական գործառույթը հյուսվածքները եւ օրգանները թթվածնով ապահովելն է: Երկաթ պարունակվում է նաեւ բազմաթիվ սպիտակուցների  ֆերմենտների մեջ, որոնք օգնում են պահպանել առողջությունը: Հեմոգլոբինը երկաթով հարուստ սպիտակուց է, որը պարունակվում է էրիթրոցիտներում: Եթե ​​օրգանիզմում այս տարրը բացակայում է, հնարավոր են սրտանոթային համակարգի, նյարդային համակարգի, շնչառական ու մարսողական օրգանների աշխատանքի խանգարումներ, գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա»-ն:

Օրգանիզմում երկաթի մակարդակը պահպանելու համար սննդակարգ կազմելիս անհրաժեշտ է դրա բարձր պարունակությամբ մթերքներ ընտրել.

- 100 գ տավարի կամ տավարի աղացած միսը՝ մատուցված ցանկացած ձեւով, օրգանիզմը 2.7 մգ երկաթով ապահովելու միջոց է,

- 100 գ դդմի սերմերը (հում կամ բոված) օրգանիզմը կապահովեն 13 մգ երկաթով,

- Բուսակերների համար լոբազգիները երկաթի իդեալական աղբյուր են: Եփած լոբի, սիսեռ, ոլոռ, սոյայի հատիկներ, ոսպը միջինում 3.3 մգ միկրոտարր են պարունակում 100 գ-ում,

- Սպանախը բանջարեղենի մեջ երկաթի խտությամբ բացարձակ չեմպիոնն է։ Այս բանջարեղենի տերեւները 3.6 մգ երկաթ են պարունակում 100 գ-ում,

- Պոպուլյար քինոան մոտ 1.5 մգ  երկաթ է պարունակում 100 գ չափաբաժնում:

Բուսական եւ կենդանական ծագման երկաթը տարբեր կերպ է յուրացվում։ Հեմային (կենդանական) երկաթը ներծծվում է ամբողջությամբ, առանց կորստի, ի տարբերություն բուսական ծագման երկաթի։ Բայց դուք կարող եք օգնել օրգանիզմին, եթե.

- Մեկ սննդընդունման ընթացքում վիտամին C-ի բարձր պարունակությամբ սնունդ կամ հավելումներ օգտագործեք։ Վիտամին C-ով մթերքների օրինակներն են նարինջը, այլ ցիտրուսային մրգերը, լոլիկը, բրոկկոլին եւ ելակը,

- Համատեղեք երկաթով մթերքները՝ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման,

- Երկաթի բարձր պարունակությամբ կերակուրներ պատրաստելու համար չուգունե թավա օգտագործեք:

Կան որոշ գործողություններ, որոնք դժվարացնում են օրգանիզմի կողմից երկաթի յուրացումը։ Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես խուսափել դրանից.

- Եթե սուրճ կամ թեյ եք խմում, ապա խմեք դրանք սննդընդունումների միջեւ, ոչ թե ընթացքում,

- Օրական 40 գ-ից ավել մանրաթել մի օգտագործեք,

- Մի օգտագործեք կալցիումով (օրինակ՝ կաթնամթերք կամ կալցիումով հարստացված հյութեր) եւ երկաթով հարուստ մթերքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է