• Latest news

Առանց ո՞ր բազային տարրերի մեր օրգանիզմը չի կարող առողջ մնալ

17 հունիսի, 2022  20:37

Էնդոկրինոլոգ-նուտրիցիոլոգ Արինա Տերտիշնայան թվարկել է այն բազային տարրերը, առանց որոնց անհնար է պահպանել առողջությունն ու լավ տրամադրությունը, գրել է «МедикФорум»-ը։

Մեր օրգանիզմը բազային անբավարարություն ունի, եւ եթե այն չլրացվի, անօգուտ է որեւէ հիվանդության բուժումը. արդյունք չի լինի, նշել է մասնագետը։

Այդ բազային տարրերի խախտումներն ամենաառաջին տագնապալի ազդանշաններն են, որոնք անտեսելու դեպքում միառժամանակ հետո լուրջ հիվանդություններ կառաջանան։

Դա, առաջին հերթին, վերաբերում է աղեստամոքսային տրակտին. կարեւոր է կարգավորել նրա աշխատանքը, այլապես բոլոր վիտամինները եւ հանքային նյութերը չեն յուրացվի։

Սպիտակուց. եթե սպիտակուցը չի ապահովվում սննդից, ապա դուք չեք ունենա օրգանիզմի գլխավոր շինանյութը։ Պետք է շտկել եւ հավասարակշռել սննդաբաժինը։ Ավելացնում ենք կոլագեն՝ որպես ամինաթթուների հավելյալ աղբյուր։

С վիտամին. կարեւոր եւ հարկավոր է յուրաքանչյուր բջջին։ Սակայն առանց անամնեզի հավաքման այն չի կարելի ընդունել։  Աղիների բորբոքման դեպքում С վիտամինի ընդունումը  կարող է վնասել։

Մագնիում. մասնակցում է ավելի քան 1 000 ռեակցիայի։ Օրական պահանջմունքը 400 միլիգրամ է։ Ուտելիքի միջոցով այդ հանքային նյութը դժվար է հավաքել, ուստի ապահովում ենք դրա լրացուցիչ ընդունումը։ Կարելի է ընդունել խելատային ձեւը, որը բոլորի համար թույլատրելի է։

Յոդ. կանխարգելիչ չափաբաժինը 150 մկգ է։ Օգտագործելուց առաջ կարեւոր է ստուգել վահանաձեւ գեղձի վիճակը։ Մեծ մասի մոտ յոդի պակաս կա։ Նկատի ունեցեք, որ  յոդացված աղը լրիվ չափով չի լրացնի դրա պակասը։

Երկաթ. անեմիան բացառելու համար կարեւոր է վաղ փուլերում վերահսկել ֆերիտինը։ Դա յուրաքանչյուր բջջի շնչառությունն է, էներգիան։ Երկաթի չափաբաժինները նշանակվում են ուսումնասիրություներից հետո։

D վիտամին. սա ոչ միայն կալցիում-ֆոսֆորային փոխանակում է, այլ նաեւ էներգիա բջիջների համար, իմունախթանում եւ այլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել