• Latest news

Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել կաթվածի հավանականությունը

17 հունիսի, 2022  16:24

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ 2018թ. յուրաքանչյուր վեցերորդ մահը սիրտ-անոոթային հիվանդություններից առաջ է եկել կաթվածի պատճառով, գրել է Eat This, Not That!-ը։

«Միշտ տարածված է եղել այն կարծիքը, որ այս հիվանդությունը բնորոշ է տարեց մարդկանց, եւ ընդհանուր առմամբ վտանգն իսկապես սկսվում է 60-65 տարեկանից հետո»,- ասել է նյարդաբան Շազամ Հուսեյնը։- Ցավոք, կան կաթվածի այլ տեսակներ եւս, որոնք կարող են առաջանալ շատ երիտասարդ տարիքում»։ Ահա թե ինչպես կարելի է, ըստ փորձագետների կարծիքի, զգալիորեն նվազեցնել կաթվածի հավանականությունը։

Գոյություն ունի կաթվածի երկու հիմնական պատճառ՝ իշեմիկ եւ հեմոռագիկ։ «Կաթվածը նյարդաբանական դիսֆունկցիայի հանկարծակի սկսվելն է՝ կապված գլխուղեղի, աչքի կամ ողնուղեղի հետ»,- բացատրել է բժիշկ Հուսեյնը։- Ըստ էության, «կաթված»՝ ինսուլտ բառը հունարեն է, որը նշանակում է «հարված», որովհետեւ այն իսկապես մարդկանց խոցում է հանկարծակի հայտնվելով եւ հաշմանդամություն է առաջացնում։ Ընդհանուր առմամբ, կաթվածները երկու հիմնական կարգի են։ Մենք խոսում ենք կաթվածի իշեմիկ եւ հեմոռագիկ տեսակների մասին։ Իշեմիկը կաթվածի այն տեսակն է, երբ արյան խտացում է առաջանում մարմնի ինչ-որ մասում, որը փակում է ուղեղի արյունատար անոթը, ինչն այն զրկում է արյունից, որի կարիքն իսկապես ունի, ուստի, առաջանում են խնդիրներ, իսկ հեմոռագիկ կաթվածի դեպքում արյունատար անոթը պատռվում է՝ առաջ բերելով արնազեղում ուղեղում»։

Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդիկ կաթված ստանալու ավելի մեծ հավանականություն ունեն, վկայում են հետազոտությունները։

Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակվելը նույնպես սերտորեն կապված է կաթվածի բարձր հավանականության հետ։

«Ընդհանուր առմամբ, տղամարդկանց եւ կանանց մոտ հավանականության գործոնները բավական նման են,- ասել է բժիշկ Հուսեյնը։- Այնուամենայնիվ, գոյություն ունեն ռիսկի բազմաթիվ գործոններ, որոնք մենք կարող ենք վերահսկել, երբ խոսքը կաթվածի մասին է. դրանցից ամենամեծը արյան բարձր ճնշումն է»։

Սան Դիեգոյի պետական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նստակյաց մարդկանց մոտ, որոնք օրական 13 եւ ավելի ժամ նստած են անցկացնում, կաթվածի հավանականությունն ավելանում է 44 տոկոսով։ Պարզ ամենօրյա վարժություններն արդյունավետորեն իջեցնում են կաթվածի հավանականությունը, նշել են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է