• Latest news

Հղիության ընթացքում առաջացած խնդիրները կարող են ազդել երեխայի երիկամների առողջության վրա

15 հոկտեմբերի, 2022  15:48

 Հղիության ընթացքում առաջացած խնդիրները կարող են ազդել երեխայի երիկամների առողջության վրա, պարզել են Մոնաշի համալսարանի գիտնականները՝ Տոկիոյի Ջիկեի համալսարանի բժշկական դպրոցի հետ համատեղ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Kidney International ամսագրում։

Թիմը վերլուծել է չափահաս դոնորների 50 երիկամներ եւ  ուսումնասիրել երիկամների հիմնական զտման մեխանիզմը, ներառյալ նեֆրոնների եւ պոդոցիտների աշխատանքը: 

Ենթադրվում է, որ որքան շատ են պոդոցիտները, այնքան առողջ են երիկամները: Գիտնականները նկատել են, որ ավելի շատ նեֆրոններ ունեցող երիկամները պարունակում են ավելի շատ պոդոցիտներ։Պարզվել է, որ որոշ մարդկանց մոտ կա ընդամենը 200 հազար նեֆրոն, իսկ մյուսների մոտ կարող է լինել ավելի քան երկու միլիոն:

Հետեւաբար, որոշ մարդիկ ի սկզբանե ծնվում են երիկամների հիվանդությունից կրկնակի պաշտպանվածությամբ, իսկ մյուսները ծնվում են բարձր ռիսկով: Օրգանիզմում նեֆրոնների քանակը ձեւավորվում է պտղի զարգացման ընթացքում եւ ավարտվում հղիության 36-րդ շաբաթում: Հետեւաբար, մայրական վատ սնունդը, ալկոհոլի ազդեցությունը, վիտամինների պակասը, հղիության դիաբետը եւ հղի կնոջ առողջական այլ խնդիրները կարող են ապագայում ազդել երեխայի երիկամների վրա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել