• Latest news

Ինչպես օգնել երեխային ավելի արագ ապաքինվել ուղեղի ցնցումից հետո

22 հունվարի, 2023  18:58

Ուղեղի ցնցումից հետո երեխաների վաղաժամ դպրոց վերադառնալը կարող է նպաստել նրանց արագ ապաքինմանը: ԱՄՆ մանկական ազգային հիվանդանոցի մասնագետների հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Նյարդահոգեբանները 5-18 տարեկան ավելի քան 1600 երեխաների տվյալներ են վերլուծել։ Երեխաները սովորաբար բաց են թողնում 2-5 օր, իսկ ավելի մեծ տարիքի երեխաները, որպես կանոն, ավելի շատ դասեր են բաց թողնում: Գիտնականները պարզել են, որ դպրոց վաղաժամ վերադառնալը կապված է եղել վնասվածքից 14 օր հետո ավելի քիչ ախտանիշների հետ:

Մասնագետները ենթադրում են, որ դասերին վաղ վերադառնալու թերապեւտիկ արդյունքը կարող է կապված լինել սոցիալականացման կամ մեկուսացման կործանարար հետեւանքներից խուսափելու, դպրոցից բացակայության պատճառով սթրեսի նվազեցման, քնի նորմալ գրաֆիկի վերադառնալու եւ թեթեւ ու չափավոր ֆիզիկական ակտիվությանը վաղ վերադառնալու հետ, ինչը համապատասխանում է ավելի վաղ հետազոտությունների արդյունքներին։

Ապագայում աշխատանքի հեղինակները նախատեսում են որոշել ուղեղի տարբեր ծանրության ցնցումից հետո դպրոց աշակերտի վերադառնալու լավագույն ժամանակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել