• Latest news

Գիտնականները պատվաստանյութերով սպեղանի տպելու համար տպիչ են ստեղծել

26 ապրիլի, 2023  17:54

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները պատվաստանյութերով սպեղանի տպելու համար տպիչ են մշակել: Հետազոտությունը հրապարակվել է Nature Biotechnology ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ միշտ չէ, որ հեշտ է պատվաստանյութեր առաքել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Շատ պատվաստանյութեր պահանջում են սառնարանում պահեստավորում, ինչը դժվարացնում է դրանց առաքումը հեռավոր տարածքներ, որտեղ անհրաժեշտ ենթակառուցվածք չկա: Գիտնականները առաջարկել են այս խնդրի հնարավոր լուծումը՝ շարժական պատվաստանյութերի տպիչ, որը կարող է տեղադրվել սեղանի վրա եւ օգտագործվել ամենուր, որտեղ պատվաստանյութեր են անհրաժեշտ:

Տպիչը տպում է պատվաստանյութով լցված միկրոասեղներով սպեղանիներ։ Սարքը կարելի է կիրառել կորոնավիրուսի եւ այլ հիվանդությունների դեմ պայքարում։

Մաշկի վրա կցվելուց հետո միկրոասեղները գրեթե անցավ բժշկական պատրաստուկ են հասցնում օրգանիզմ, ապա լուծվում: Տպելուց հետո պատվաստանյութի սպեղանին կարող է պահվել մի քանի ամիս սենյակային ջերմաստիճանում, մինչդեռ սովորական COVID-19 պատվաստանյութը պետք է օգտագործվի հալչելուց հետո մի քանի ժամվա ընթացքում:

Գիտնականները գյուտը փորձարկել են լաբորատոր առնետների վրա եւ համոզվել, որ COVID-19-ի դեմ սպեղանիի միջոցով առաքված դեղամիջոցը կենդանիների մոտ առաջացնում է նույն իմունային պատասխանը, ինչ ավանդական եղանակով ներարկված պատվաստանյութը: Գիտնականների խոսքով ՝ տպիչը կարող է օրական հարյուրավոր չափաբաժին պատվաստանյութ տպել։ Սարքն օգտակար կլինի այն վայրերում, որտեղ արձանագրվել է որեւէ հիվանդության բռնկում եւ անհրաժեշտ է բժիշկների արագ արձագանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել