• Latest news

Ֆոլաթթվի պակաս հանդիպում է ոչ բավարար քաշով կանանց 98 տոկոսի մոտ

11 մայիսի, 2023  21:51

Հետազոտությանը մասնակցած 18 կգ/մ2-ից ցածր մարմնի զանգվածի ինդեքսով կանանց 98 տոկոսի մոտ նկատվում է ֆոլաթթվի պակաս, հաճախ նաեւ այլ վիտամինների պակաս: Ֆուձիտայի Առողջության համալսարանի ճապոնացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են 20-ից 39 տարեկան մարդկանց տվյալներ, որոնք անբավարար քաշ են ունեցել եւ 2022 թվականի օգոստոսից մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այցելել են բժշկական  ստուգումների:

Վերլուծվել են 643 կանանց եւ 1457 տղամարդկանց բժշկական եզրակացությունները։ Անբավարար քաշ ունեցող կանանց մասնաբաժինը կազմել է 17 տոկոս, իսկ տղամարդկանցը՝ 4,5 տոկոս: Գիտնականները անբավարար քաշ են համարել 18 կգ/մ2-ից ցածր մարմնի զանգվածի ինդեքսը: Ելնելով դրանից՝ 1,6 մ հասակ ունեցող չափահաս կնոջ համար 47,4 կգ քաշը  համարվել է նվազագույն առողջ քաշ, իսկ 1,7 մ հասակ ունեցող կնոջ համար՝ 53,5 կգ-ն։

Էներգիայի, ածխաջրերի, բջջանյութի, կալցիումի եւ երկաթի ընդհանուր սպառումը ավելի ցածր է եղել մասնակիցների 90 տոկոսի մոտ: Ֆոլաթթվի, վիտամին B-ի, B12-ի եւ B1-ի անբավարարություն է նկատվել մարդկանց համապատասխանաբար 98, 14, 25 եւ 4,60 տոկոսի մոտ:

Բջջանյութի ընդունումը ավելի ցածր է եղել մասնակիցների 95 տոկոսի մոտ: Բջջանյութի բավարար ընդունումն անհրաժեշտ է համարվում սրտանոթային հիվանդությունների եւ մարսողական համակարգի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման համար։

Մասնակիցների գրեթե 30 տոկոսի մոտ օմեգա-3 ճարպաթթուների եւ օմեգա-6 պոլիչհագեցած ճարպաթթուների մակարդակը նորմայից ցածր է եղել: Ոչ բավարար քաշով կանանց մոտ նկատվել է նաեւ լիմֆոցիտների իմունային բջիջների մակարդակի, բռնման ուժի եւ արյան շիճուկում խոլեստերինի մակարդակի նվազում: Անեմիա է նկատվել 16 տոկոսի մոտ, իսկ գլիկացված հեմոգլոբինի մակարդակի բարձրացում՝ 36 տոկոսի մոտ։

Գիտնականները կարծում են, որ ցածր քաշի ձգտումը մեծացնում է անպտղության, դաշտանային ցիկլի խախտումների, սրտանոթային հիվանդությունների, օստեոպորոզի եւ գլյուկոզայի անհանդուրժողականության վտանգը: Անբավարար քաշ ունեցող մայրերի երեխաները ցածր քաշով են ծնվում, ինչը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի եւ  սննդարար նյութերի պակասի զարգացման վտանգը՝ դրանով իսկ ազդելով աճի եւ զարգացման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել