• Latest news

Դեմենցիայով տառապող մարդիկ ավելի խոցելի են անոմալ շոգի ժամանակ. AFA

3 հուլիսի, 2023  17:20

Շոգի ալիքները, այնպիսիք, ինչպիսիք այս շաբաթ առկա են Միացյալ Նահանգների շատ շրջաններում, կարող են վտանգավոր պայմաններ ստեղծել խոցելի մարդկանց համար, գրել է UPI-ն։

Խոցելի խմբերից մեկը Ալցհեյմերի հիվանդություն կամ տկարամտություն ունեցողներն են, որոնք կարող են չգիտակցել, որ իրենց մոտ ջերմային հիվանդություն է առաջանում։ Բայց խնամք իրականացնող մարդիկ կարող են քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց վտանգ չսպառնա։

«Բարձր ջերմաստիճանները հատկապես վտանգավոր են դեմենցիայի հետ կապված հիվանդություններ, Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց համար, որովհետեւ դեմենցիայի հետեւանքները կարող են վատացնել ջերմային հարվածը կամ ջրազրկվելը նկատելու նրանց ունակությունը»,- ասել է Ամերիկայի ֆոնդի Ալցհեյմերի հիվանդանոցին (AFA) կից կրթական եւ սոցիալական ծառայությունների տնօրեն Ջենիֆեր Ռիդերը։

AFA-ն խնամք իրականացնող անձանց կոչ է անում հետեւել, որպեսզի իրենց մերձավորները չթափառեն։ Նման վիճակում գտնվող մարդիկ հաճախ թափառում են, եւ նրանք կարող են չիմանալ ինչպես տուն հասնել կամ ինչպես դիմել օգնության համար։

Ալցհեյմերի հիվանդությունը եւ դեմենցիայի այլ տեսակներ կարող են այնպես ազդել, որ մարդը չզգա ծարավը, ուստի կարեւոր է հետեւել, որպեսզի նրանք հեղուկ օգտագործեն։

Համոզեք նրանց, որ ավելի հաճախ ջուր խմեն։ Խուսափեք ալկոհոլի եւ կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումից, որոնք կարող են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը։

Փնտրեք ջերմային հարվածը նախազգուշացնող նշաններ, ինչպիսին են առատ քրտնարտադրությունը, հյուծումը, մկանային սպազմները, հաճախացած զարկերակը, գլխացավերը, գլխապտույտը, սրտխառնոցը, հոգեվիճակի հանկարծական փոփոխությունները, տաք, չոր կամ կարմիր մաշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել