• Latest news

Դոնանեմաբ դեղամիջոցը 35 տոկոսով դանդաղեցրել է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. JAMA

25 հուլիսի, 2023  18:16

Դոնանեմաբ դեղամիջոցը, որն արտադրում է Eli Lilly ընկերությունը, կարող է հավանության արժանանալ ԱՄՆ-ում վաճառվելու համար՝ հաջող թեստավորումից հետո. այն 35 տոկոսով դանդաղեցրել է Ալցհեյմերի հիվանդության ախտանշանների խորացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլում գտնվող մոտ 1 200 մարդ։ Դոնանեմաբ դեղամիջոցը ներերակային ներարկմամբ տվել են յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ անգամ։ Դատարկահաբ ընդունած խմբի համեմատ՝ դեղամիջոցն ստացածների մոտ ախտանշանները 35 տոկոսով դանդաղել են։ Կոգնիտիվ ֆունկցիաները գնահատել են թեստերի եւ առօրյա առաջադրանքները կատարելու ունակության օգնությամբ։

Eli Lilly արտադրող ընկերությունը հայտարարել է, որ սպասում է, որ տարեվերջին դեղահաբը ԱՄՆ-ում վաճառվելու համար հավանության կարժանանա։

Դոնանեմաբը Ալցհեյմերի հիվանդության դեմ երկրորդ դեղն է, որը կարողացել է դանդաղեցնել կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը։ Մի քանի օր առաջ ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղորայքի սանիտարական վերահսկման վարչությունը հավանություն էր տվել լեկանեմաբ դեղամիջոցին, որն արտադրում են Biogen եւ Eisai ընկերությունները։ Այն 27 տոկոսով դանդաղեցրել է վաղ փուլում Ալցհեյմերի հիվանդության խորացումը։

«Առաջին սերնդի այդ դեղամիջոցները կատարյալ չեն, բայց կարեւոր բեկում են նշանավորում»,- ասել է Բրիտանիայի դեմենցիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ջայլս Հարդինգեմը։

JAMA ամսագրի խմբագրական հոդվածում, որը ներկայացրել է դոնանեմաբի փորձարկումների արդյունքները, նշվել է, որ դեղամիջոցները չեն բուժում Ալցհեյմերի հիվանդությունը, այլ նպաստում են այն բանին, որ պացիենտների վիճակն էլ ավելի չվատանա։

Հնարավոր է նաեւ, որ դրանք ունենան անբարենպաստ հետեւանքներ. վաղ հետազոտությունները ենթադրում էին, որ հակաամիլոիդային դեղամիջոցները նաեւ արագացնում են ուղեղի աթրոֆիան։ Երկու դեղերն ել ուղղված են բետա-ամիլոիդի դեմ (սպիտակուց, որի կուտակումն ուղեղում կապում են Ալցհեյմերի հիվանդության հետ)։ Այնուամենայնիվ, այն ընդամենը դեմենցիայի բաղադրիչներից մեկն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել