• Latest news

Պարզվել է տղամարդու անպտղության նոր պատճառ. Nature

1 օգոստոսի, 2023  23:04

Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ամինաթթուների փոփոխությունները սերմնահեղուկում կարող են լինել տղամարդու անպտղության պատճառ։ Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Structural & Molecular Biology ամսագրում (մտնում է Nature խմբի մեջ)։

Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են սերմնահեղուկի կազմավորման մանրամասները մոլեկուլյար մակարդակում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պրոցեսի խախտումներին։ Ի տարբերություն օրգանիզմի մյուս բջիջների՝ սերմնաբջիջներն ունեն ինքնատիպ բնութագիր՝ դրանց գենետիկ նյութը հագեցած է սպիտակուցներով, որոնք կոչվում են պրոտամիններ։

Սպերմիոգենեզի պրոցեսում (կլոր սպերմատիդների վերածումը սերմնաբջիջների) եւ հետո, «ձվարաններում «հասունանալու» ժամանակ (էպիդիդիմուս) նորմալ է, երբ տեղի է ունենում սովորական սպիտակուցների փոխարինում (որոնց վրա փաթափված են ԴՆԹ-ները բոլոր բջիջներում՝ հիստոններում) ինքնատիպ սպիտակուցներով, որոնք կան միայն սերմնաբջիջներում՝ պրոտամիններ։

Պրոտամինները հարուստ են արգինինով՝ դրական լիցքավորված ամինաթթվով, որն ամուր շաղկապվում է բացասական լիցքավորված ԴՆԹ-ին։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պրոտամինները պարունակում են նաեւ ոչ արգինացված ամինաթթուներ, որոնք ունեն անսպասելի մոդիֆիկացիաներ։

Հեղինակներն օգտագործել են մկան մոդելը պրոտամինի ուսումնասիրման համար, որն առկա է նրանց հասուն սերմնահեղուկում։ Ամինաթթվով փոխարինումը, որը մոդիֆիկացիայի չի ենթարկվում, հանգեցրել է ոչ ճիշտ ձեւի սերմնաբջիջների առաջացման, սաղմնային զարգացման խախտման եւ բեղունության նվազման։ Գիտնականները կշարունակեն ուսումնասիրել սպերմիոգենեզի պրոցեսը՝ դրա խախտման պատճառներն ավելի ստույգ պարզելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել