• Latest news

Տղամարդկանց մոտ արգանդի փոխպատվաստումը տեսականորեն հնարավոր է. մանկաբարձ-գինեկոլոգ Վարդան Վարդանյան

28 օգոստոսի, 2023  20:41

Գիտությունը դեռ չի մշակել տղամարդկանց մոտ արգանդ փոխպատվաստելու մեթոդներ, սակայն տեսականորեն դա հնարավոր է։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ, Բ.Վ. Պետրովսկի անվան թիվ №2 Գիտական ​​և կլինիկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Վարդան Վարդանյանը։ 

«Այս փուլում անհնար է արգանդ փոխպատվաստել տղամարդուն, քանի որ մշակված չեն վիրահատությունը կատարելու և հիվանդին միջամտությանը նախապատրաստելու մեթոդները։ Օրինակ, եթե մենք դիտարկում ենք արգանդն անոթների միջոցով սնելու հարցը, ապա կարևոր է հասկանալ, թե որ անոթները պետք է վերցնել դրա համար: Կարելի է, իհարկե, վերցնել խոշոր հիմնական անոթներ, օրինակ՝ ազդրային զարկերակը, որը վիրահատության արդյունքում կբերվի արգանդ»,- ասաց Վարդանյանը։

Բժշկի խոսքով՝ տղամարդիկ նույնպես պետք է պրոցեդուրա անցնեն՝ հեռացնելու անդրոգեններ (արական սեռական հորմոններ) արտազատող օրգանները, այսինքն՝ ամորձիները։ Բացի այդ, նրանցից կպահանջվի հորմոնալ դեղամիջոցներ ընդունել, առանց դրա հղիություն չի առաջանա:

Վարդան Վարդանյանը նաև նշեց, որ արգանդը կարող է տեղակայվել միայն փոքր կոնքում, քանի որ այլ տեղ դա հնարավոր չէ։ Հղիության ընթացքում տեղի կունենա արգանդի ֆիզիոլոգիական առաջընթաց, ուստի դա հնարավոր է միայն այստեղ»,- ասաց բժիշկը։

Նա, սակայն, հավելեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է արգանդի փոխպատվաստման մեթոդը հստակեցնել կանանց համար, հետո նոր միայն զբաղվել տղամարդկանցով։

Հիշեցնենք, որ վերջերս բրիտանացի բժիշկները կնոջն արգանդը փոխպատվաստել են նրա քրոջը, ով ծնվել էր առանց այս օրգանի։ Որոշ մասնագետների կարծիքով՝ դա ճանապարհ է բացում տղամարդկանց սեռական օրգանի փոխպատվաստման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է