• Latest news

Ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է դեմենցիայի դեմ պայքարող իրիսին հորմոնի մակարդակը. Neuron

13 սեպտեմբերի, 2023  18:51

Մասաչուսեթսի հիվանդանոցի ընդհանուր պրոֆիլի մասնագետները պարզել են, որ իրիսին հորմոնը, որն արտազատվում է ի պատասխան ֆիզիկական ակտիվության, կարող է նվազեցնել ուղեղում բշտերի քանակը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, գրել է Neuron ամսագիրը։

Ալցհեյմերի հիվանդության հիմնական նշանը համարվում է բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակումը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են բետա-ամիլոիդի նստվածքները Ալցհեյմերի հիվանդության մոդել ունեցող մկների մոտ։ Ենթադրվել է, որ դա կարող է կապված լինել իրիսին հորմոնի մակարդակի բարձրացման հետ։ Այն կարգավորում է գլյուկոզայի եւ լիպիդների փոխանակումը ճարպային հյուսվածքում, ինչպես նաեւ ավելացնում է էներգիայի ծախսը։ Փորձերը ցույց են տվել, որ հորմոնի մակարդակներն իջած են դեմենցիա ունեցող պացիենտների մոտ։

Պարզելու համար, թե արդյոք պատճառահետեւանքային կապ կա բետա-ամիլոիդի մակարդակի իջեցման եւ ֆիզիկական ակտիվության միջեւ, գիտնականներն ստուգել են հորմոնի ազդեցությունը մարդու բջջային կուլտուրայի իրենց ստեղծած 3D-մոդելի վրա Ալցհեյմեի հիվանդության դեպքում։

Իրիսինով բջիջների մշակումը հանգեցրել է բետա-ամիլոիդների նստվածքների զգալի նվազման։ Այս էֆեկտը կապված է եղել նեպրիլիզինի՝ այն սպիտակուցի ակտիվության ավելացման հետ, որն արտադրվում է ուղեղի աստրոցիտ բջիջների կողմից եւ կարող է քայքայել բետա-ամիլոիդը։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մկների մոտ արյան շրջանառության մեջ մտցված իրիսինը կարող է թափանցել ուղեղ, ինչն այն պոտենցիալ առումով Ալցհեյմերի հիվանդության օգտակար թերապեւտիկ միջոց է դարձնում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է