• Latest news

Տան մաքրումը նվազեցնում է սթրեսի մակարդակը. ուսումնասիրություն

11 հոկտեմբերի, 2023  20:19

Տնային աշխատանքը կարող է դրական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա և նվազեցնել սթրեսը, ցույց է տվել eBay-ի հարցումը: Հանգստացնող գործողությունների ցանկը ներառում էր հատակը փոշեկուլով մաքրելը, ճաշ եփելը և լվացքը փռելը, հայտնում է TimesNewsUK-ը։

Հետազոտությանը մասնակցել է մոտ երկու հազար մարդ։ Յուրաքանչյուր հինգերորդը (18%) ասել է, որ փոշեկուլն օգնում է հանգստանալ: Հարցվածների մոտ 31%-ն ասել է, որ կարող է հանգստանալ՝ կտրտելով բանջարեղենը և ջրելով բույսերը: Մի փոքր ավելի փոքր թվով հարցվածներ (28%) կարող են ազատվել սթրեսից՝ լվացք փռելով:

Սթրեսը նվազեցնող այլ գործողությունները ներառում էին մեքենան նոչոգելը, սիզամարգը հնձելը, չորացած լվացքը ծալել-դասավորելը և այգեգործությունը: Հարցվածների կեսից ավելին (56%) ասել է, որ այդպիսի գործունեությունը ավելի լավ է իրենց հոգեկան առողջության համար, քան յոգան և մեդիտացիան:

Բրիտանացի հոգեբան Լիզա Դորնը, մեկնաբանելով հետազոտության արդյունքները, նշել է, որ տնային աշխատանքը կարող է խթանել ուղեղի հաճույքի կենտրոնները և նպաստել էնդորֆինի՝ երջանկության հորմոնների արյան մեջ արտազատմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել