• Latest news

Օրգանիզմում В12 վիտամինի պակասը կապված է  սրտի եւ անոթների հիվանդությունների հետ. Wiley

4 նոյեմբերի, 2023  17:39

Բարսելոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ В12 վիտամինի պակասը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի առաջացման բարձր հավանակության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Wiley Online Library-ում։

В12 վիտամինը կարեւորագույն նշանակություն ունի մարդու առողջության համար։ Դրա անբավարարությունը կարող է դիաբետի, սրտի եւ անոթների հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Գիտնականները պարզել են, որ այդ վիճակները կապված են օրգանիզմում բորբոքման մարկերների բարձրացման հետ։ Բորբոքման մարկերները նյութեր են, որոնք ունեն որոշակի կենսաբանական ակտիվություն, որը ինդիկատոր է ծառայում ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական պրոցեսի համար։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ որքան մարդու օրգանիզմում շատ է այդ վիտամինը, այնքան ավելի ցածր են նրա բորբոքման մարկերները։ Դա նշանակում է, որ В12-ը կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ՝ կանխելով դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։

 

Հայտնի է, որ В12 վիտամինի խտությունը մարդու օրգանիզմում նվազում է տարիքի հետ։ Մկների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կրծողների մոտ այդ վիտամինի մակարդակը մնում է կայուն ամբողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները ենթադրում են, որ մկների ուսումնասիրությունը թույլ կտա ստեղծել արդյունավետ ռազմավարություններ В12-ի անբավարարությունը տարեց մարդկանց մոտ կանխելու համար։ Հետազոտողները նախատեսում են նաեւ պարզել, թե արդյոք արդյունավետ են В12-ի հավելումները տարբեր հիվանդությունների թերապիայի ժամանակ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել