• Latest news

Նիհարելու համար նախատեսված հանրահայտ դեղամիջոցը 20 տոկոսով իջեցնում է սրտի հիվանդությունների վտանգը

14 նոյեմբերի, 2023  12:30

Սեմագլուտիդի հիման վրա ստեղծված հանրահայտ դեղամիջոցը, որը նախատեսված է նիհարելու համար, կարող է 20 տոկոսով իջեցնել սիրտ-անոթային հիվանդությունների (ներառյալ ինֆարկտի եւ ինսուլտի) վտանգը ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։ Մասնագետների միջազգային թիմի կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine-ում։

Սկզբում սեմագլուտիդը նշանակվում էր երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, բայց վերջին ժամանակներս այն ավելի հաճախ օգտագործվում է մարմնի ավելորդ զանգված եւ առնվազն էլի մեկ առողջական խնդիր ունեցող մեծահասակներին՝ քաշն իջեցնելու համար։

Աշխատանքի ընթացքում հեղինակները 2018-2023թթ. հետեւել են 45 եւ բարձր տարիքի 17 հազար պացիենտների, որոնք ունեցել են սիրտ-անոթային հիվանդություններ եւ մարմնի ավելորդ զանգված կամ ճարպակալում։ Բոլոր մասնակիցների մոտ չի ախտորոշվել շաքարային դիաբետ։ Փորձարկվողներն ամեն շաբաթ իրենց ներարկել են սեմագլուտիդ՝ 2,4 միլիգրամ չափաբաժնով։

Դիտարկումներից միջինը 40 ամիս հետ այդ խմբում զգալիորեն իջել է կյանքից հեռանալու դեպքերի թիվը սիրտ-անոթային հիվանդություններից՝ հսկիչ խմբի համեմատ։ Մասնավորապես,  ոչ ճակատագրական միոկարդի ինֆարկտի կամ ինսուլտի հավանականությունը սեմագլուտիդ ընդունած մասնակիցների մոտ եղել է մոտ 6,5 տոկոս, իսկ դատարկահաբ ընդունողների խմբում՝ 8 տոկոս։ Այսպիսով, սեմագլուտիդը 20 տոկոսով իջեցրել է  համեմատական ռիսկը։

Հետազոտությունը հովանավորվել է Novo Nordisk ընկերության կողմից, որն ստեղծել է սեմագլուտիդը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել