• Latest news

Երեխաների համար սթրեսն ավելի վտանգավոր է, քան գլխին հարվածը

14 նոյեմբերի, 2023  20:57

Մանկության տարիներին սթրեսը կարող է ավելի վտանգավոր լինել, քան գլխին հարվածը, քանի որ այն ավելի ուժեղ է փոխում ուղեղում գեների մակարդակը: Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացվել են Նյարդաբանության ընկերության Neuroscience 2023 տարեկան ժողովում։

Հայտնի է, որ երեխաների գլխի վնասվածքները, մասնավորապես՝ ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքները, ապագայում կարող են կապված լինել տրամադրության և սոցիալական վարքի խանգարումների հետ։ Բացի այդ, մանկության բացասական փորձի հետևանքով առաջացած ավելորդ սթրեսը կարող է մեծացնել հասուն տարիքում հոգեկան հիվանդությունների և թմրամիջոցների չարաշահման վտանգը: Այժմ մասնագետները որոշել են հասկանալ, թե ինչպես կարող են այս երկու գործոնները միասին ազդել ուղեղի վրա։

Առնետների վրա կատարած փորձի ժամանակ հեղինակները պարզել են, որ վաղ կյանքի ընթացքում սթրեսը կարող է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ առողջության վրա, քան նախկինում ենթադրվում էր: 14 օրվա ընթացքում գիտնականները ժամանակավորապես հեռացրել են նորածին ձագերին իրենց մայրերից՝ սթրես առաջացնելու համար: 15-րդ օրը սթրեսի մեջ գտնվող և առանց սթրեսի առնետներն անզգայացման ժամանակ կամ գլխի վնասվածք են ստացել (նման է ուղեղի ցնցմանը), կամ չեն ստացել: Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են կենդանիների ուղեղի հիպոկամպի շրջանում գեների արտահայտման փոփոխությունները:

Պարզվել է, որ ինքնին սթրեսը, ինչպես նաև ուղեղի տրավմատիկ վնասվածքի (TBI) հետ համատեղ, ակտիվացնում է գրգռիչ և արգելակող նեյրոնների ուղիները, որոնք կապված են ուղեղի պլաստիկության հետ՝ օրգանի կարողությունը հարմարելու բոլոր տեսակի փոփոխություններին: Սա կարող է ցույց տալ, որ ուղեղը պատրաստվում է տրավմայի նոր դրվագներին և ակտիվորեն փոխվում է դրան հարմարվելու համար, ինչը կարող է ողջ կյանքի վրա ազդեցություն ունենալ: Բացի այդ, երկու պայմաններն էլ ազդել են օքսիտոցինի հետ կապված ազդանշանների վրա. սթրեսը միայնակ և TBI-ի հետ միասին ակտիվացրել է հորմոնը, իսկ ուղեղի տրավմատիկ վնասվածքն՝ առանց սթրեսի, ճնշել է այն:

Հետագա փորձերը ցույց են տվել, որ մանկական սթրեսի ենթարկված անձիք ավելի հավանական է, որ զբաղվեն ռիսկային վարքագծով: Սա նաև համահունչ է գոյություն ունեցող ապացույցներին, որ այն մարդիկ, ովքեր վաղ կյանքի ընթացքում սթրես են ապրում, ունեն Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանշի(ADHD) և թմրամիջոցների օգտագործման բարձր ռիսկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է