• Latest news

Ալկոհոլը ընդհատում է ուղեղի վերականգնման համար կարեւոր քնի փուլը. Daily Mail

5 դեկտեմբերի, 2023  10:02

Թմրաբան Իեն Համիլթոնը Յորքի համալսարանից (Բրիտանիա) նշել է, որ ալկոհոլի օգտագործումը խախտում է քունը նրա դանդաղ փուլում, ինչը հանգեցնում է հոգնածության եւ ընկճվածության առավոտյան, տեղեկացրել է Daily Mail-ը։

Մասնագետը բացատրել է, որ արագ քնի փուլը, որը բնորոշվում է գլխուղեղի բարձր ակտիվությամբ, կարեւոր է հիշողության, սովորելու եւ ստեղծագործական գործունեության համար։ Չնայած ալկոհոլը սեդատիվ (հանգստացնող) էֆեկտ ունի, դրա օգտագործումը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա այդ փուլում։

Այն բանից հետո, երբ ալկոհոլը ստամոքսից հայտնվում է արյան հոսքի մեջ եւ բարակ աղիում, այն դանդաղ տրոհվում է գիշերվա ընթացքում։ Օրվա գիշերային ժամերը չեն ենթադրում մարսողական համակարգի եւ լյարդի ակտիվ աշխատանք, դա հանգեցնում է այն բանին, որ մարդը հաճախակի է արթնանում, ինչը տեղի է ունենում արագ փուլի ժամանակ։ Ընդհատվող քունը կարող է առավոտյան ընկճվածության եւ հոգնածության պատճառ հանդիսանալ օրվա ընթացքում։ Բացի այդ, սպիրտային խմիչքների օգտագործումը առաջ է բերում քրտնարտադրություն, որի հետեւանքով օրգանիզմը ջրազրկվում է։ Դա խորացնում է գլխացավը եւ վատ ինքնազգացողությունը, որոնք առաջանում են վատորակ քնի պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել