• Latest news

Տարեց մարդկանց մոտ հոտառության կորուստը մահվան նախանշա՞ն է

2 հոկտեմբերի, 2014  21:46

Գիտնականների պնդմամբ, ծերության տարիներին ավելի լավ է՝ կյանքի որոշ հաճույքներից զրկվել, քան՝ խոզի տապակվող մսի հոտը չառնել: Քանի որ վերջին դեպքում հետագա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, մահը կարող է վրա հասնել:

Ավելի քան 3 հազար՝ 57-85 տարեկան մասնակիցների շրջանում իրականացված եւ PLOS ONE ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքում պարզվել է, որ պարզագույն հոտառական թեստը ձախողող մարդկանց 39 տոկոսը առավելագույնը 5 տարի կարող են ապրել: Իսկ ահա հոտառության մասնակի կորուստ ունեցողների ընդամենը 19 տոկոսը կարող են առաջիկա հինգ տարիներին կյանքին հրաժեշտ տալու մտքի հետ հարմարվել: Մինչդեռ առողջ հոտառությամբ օժտվածների 90 տոկոսին դեռեւս ավելի երկար կյանք է սպասվում:

«Ի համեմատություն նորմալ հոտառություն ունեցողների, զգայարանի աշխատանքից զրկված տարեց մարդիկ առաջիկա հինգ տարիներին մահանալու երեք անգամ բարձր ռիսկի են ենթարկվում», - ընդգծել է Չիկագոյի համալսարանի դոցենտ, հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Ջայանթ Պինտոն, ով հոտառական եւ սինուսային հիվանդությունների գենետիկ հետազոտություններով ու բուժմամբ է զբաղվում:

Նա հոտառության կորուստը ածխահանքում հայտնված դեղձանիկի հետ է համեմատել: «Դա չի կարող մահվան պատճառ դառնալ, սակայն վաղ վկայությունն է այն հանգամանքի, որ ինչ-որ բան լրջորեն այն չէ», - մեկնաբանել է մասնագետը: 

FoxNews-ի հաղորդմամբ, փորձարկման շրջանակում՝ 2005թ.-ին կիրառված հոտառական թեստով առաջարկում էր անանուխի, ձկան, նարնջի, վարդի եւ կաշվի հոտերը տարբերակել:

Կամավորների գրեթե 78 տոկոսին հաջողվել է դրանցից առնվազն չորսը ճանաչել եւ նորմալ հոտառություն ունեցողների շարքին դասվել: Եւս գրեթե 20 տոկոսը 2 կամ 3 հոտ են ճանաչել, իսկ մնացյալ 3,5 տոկոսը՝ մեկ կամ ոչ մի: 

2010-2011թթ.-ին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հոտառական թեստն անցած կամավորների 12,5 տոկոսը՝ թվով 430 մարդ, այլեւս կենդանի չէ:

Գիտահետազոտական խմբի անդամները հարցազրույցներ են նախաձեռնել՝ բոլոր փոփոխականներն ու ռիսկի գործոնները հաշվի առնելու համար: Խոսքը, մասնավորապես, տարիքին, ծխելու սովորությանը, ալկոհոլի սպառման ծավալներին, ընդհանուր առողջական վիճակին եւ սոցիալ-տնտեսական միջավայրին է վերաբերում: Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ, ինչպես իրենք՝ գիտնականներն են եզրահանգում, հոտառության կորուստը առաջիկա հինգ տարիներին մահանալու բավականին ազդեցիկ նախանշան կարող է համարվել:

Գիտնականները նկատել են, որ հոտառական համակարգը ինքնագեներացվող ցողունային բջիջներից է բաղկացած: Այնպես որ, զգարանի աշխատանքից զրկումը, ամենայն հավանականությամբ, օրգանիզմի՝ կարեւոր բաղադրիչների վերականգնումն ապահովելու կարողության կորստի եւ առաջիկայում առավել լուրջ խնդիրների առաջացման բարձր ռիսկի մասին է վկայում: 

«Բժիշկները պետք է առավել ուշադիր խնամք ցուցաբերեն այն տարեց մարդկանց նկատմամբ, որոնց մոտ հոտառության թուլացում է նկատվում», - ամփոփել է դոկտոր Պինտոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել