• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղը և կրծքագեղձի քաղցկեղը 50-ից բարձր մարդկանց մոտ ամենատարածված ուռուցքներն են. Daily Mail

8 փետրվարի, 2024  22:16

Կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը 50 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց ամենատարածված ուռուցքներն են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Rance Research UK-ի վերլուծությանը։

Ամեն տարի Բրիտանիայում ախտորոշվում է քաղցկեղի ավելի քան 375000 դեպք, որը համարժեք է հազարի ամեն օր։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 2-րդ մարդու մոտ իր կյանքի ընթացքում կզարգանա քաղցկեղի որևէ ձև: Rance Research UK-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում քաղցկեղի բոլոր դեպքերի մեկ երրորդը կանխարգելելի է:

Ընդ որում, քաղցկեղի որոշ տեսակներ բնորոշ են որոշակի տարիքային խմբերի: Երեխաների և երիտասարդների մոտ ամենատարածված տեսակներն են ուղեղի ուռուցքները, լեյկոզը և լիմֆոման: 50-ից բարձր տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծ է (43 հազար դեպք)՝ համեմատած այլ ուռուցքների, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղը (տարեկան գրեթե 50 հազար դեպք): Քաղցկեղի դեպքերի 36%-ը տեղի է ունենում 75-ից բարձր տարիքի մարդկանց մոտ, 54%-ը՝ 50-ից 75 տարեկան, իսկ 9%-ը՝ 25-ից 49 տարեկան մարդկանց մոտ։

Տարածվածության առումով առաջին 10-ում ներառվել են նաև հաստ աղիքի քաղցկեղը, թոքերի քաղցկեղը, ոչ Հոջկինի լիմֆոման, երիկամների քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել