• Latest news

Ալկոհոլից միջին կախվածությունը չեզոքացնող դեղամիջոց է մշակվել

5 հոկտեմբերի, 2014  18:37

Շատերին թվում է՝ ալկոհոլիզմով միայն այն մարդիկ են տառապում, որոնք, կախվածության արդյունքում, ի վերջո կարող են աշխատանքից զրկվել ու ընտանիքը կորցնել: Սակայն, գիտնականների պնդմամբ, երեւույթի «մոխրագույն գոտին» եւս գոյություն ունի, երբ կախվածությունն այնքան մեծ չէ եւ չի կարող մարդուն օրերից մի օր հիվանդանոցի վերակենդանացման բաժին հասցնել: Նման դեպքերի համար դանիացի գիտնականների ջանքերով մշակված նոր դեղամիջոցը՝ նալմեֆենը խոստանում է ալկոհոլի սպառման միջին ծավալների՝ անհրաժեշտ մակարդակով կրճատման եւ արդյունքում՝ կախվածության չեզոքացման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Իսկ որքա՞ն պետք է խմել՝ նույն այդ կախվածության ազդեցությունից խուսափելու համար: Նոր դեղամիջոցի ջատագովների վկայությամբ, օրական 1,5 լիտր գարեջուր խմող տղամարդիկ եւ երեկոյան 2 մեծ գավաթ գինի խմող կանայք ալկոհոլի սպառման ծավալներն ընդամենը մի փոքր առավել վերահսկելու, եւ ոչ՝ խմիչքներից ամբողջությամբ հրաժարվելու կարիք ունեն: «Նալմեֆենը ալկոհոլային ըմպելիքներից ստացված «պարգեւատրման» զգացումը մի փոքր կրճատելու հատկություն ունի», - նշել է դոկտոր Դեյվիդ Քոլիերը՝ Վիլյամ Քարվերի գիտահետազոտական ինստիտուտից: 

Նորահայտ դեղամիջոցի մեկ հաբն առավելագույնը 5 ԱՄՆ դոլար է արժենալու: Դոկտոր Քոլիերի գնահատմամբ, նալմեֆենն իսկական հրաշք է՝ ալկոհոլի չարաշահումից խուսափելու, մեկ-երկու բաժակ վայելելու համար, քանի որ անվտանգ չափաբաժինն ավելացնելու ցանկություն այլեւս չի առաջանում:

«Էլ չենք խոսում այնպիսի բարդությունների առաջացման վտանգի մասին, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, քաղցկեղը կամ լյարդի հիվանդությունները», - հավելել է British Liver Trust կազմակերպության գործադիր տնօրեն Էնդրյու Լանֆորդը:

Տեսականորեն, նալմեֆենը վերը հիշատակված բոլոր բարդություններից խուսափելու հնարավորություն է ընձեռում:

Այդուհանդերձ, որոշ փորձագետներ, կասկածի տակ չառնելով դեղամիջոցի՝ նախանշված նպատակին հասնելու կարողությունը, մտահոգություն են հայտնում առ այն, թե արդյոք խնդրի լուծման ճիշտ մոտեցում է ընտրվել: «Սոցիալական բնույթ կրող խնդիրը բժշկական միջոցներով չպետք է լուծվի: Ալկոհոլի սպառման ծավալների նվազեցմանը միտված բազմաթիվ այլ մոտեցումներ կարող են գործի դրվել», - համոզմունք է հայտնել նալմեֆենի ընդդիմադիրներից մեկը՝ դոկտոր Մարկ Բելիսը՝ հիշեցնելով, որ նորահայտ դեղամիջոցը կարող է նաեւ տնտեսական բեռ դառնալ՝ առողջապահական համակարգի համար:

Կլինիկական փորձարկումների փուլում նալմեֆեն ստացած կամավորների մոտ ալկոհոլի սպառման ծավալների՝ 64-79 տոկոսի չափով կրճատում է արձանագրվել՝ ի տարբերություն պլացեբո ընդունածների, որոնց պարագայում ցուցանիշը 49-64 տոկոս է կազմել: Դեղամիջոցն արդեն իսկ գործածության է հանձնվել Շոտլանդիայում, որտեղ, ի համեմատություն Մեծ Բրիտանիայի մասը կազմող այլ երկրների, ալկոհոլի չարաշահման արդյունքում մահացության ամենաբարձր ցուցանիշներն են ավանդաբար գրանցվում: Մառախլապատ Ալբիոնի բոլոր այլ երկրներում նալմեֆենը մինչեւ ընթացիկ տարվա վերջ շուկա կհանվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել