• Latest news

Աղիքային միկրոբիոմի փոփոխությունները կարող են հանգեցնել քաղցկեղի երիտասարդների մոտ. Daily Mail

3 ապրիլի, 2024  12:11

Երիտասարդության շրջանում քաղցկեղի տարածվածության ավելացման պատճառ կարող են հանդիսանալ սխալ սնվելը, սոցիալական մեկուսացումը եւ վնասակար սովորությունները։ Այդ խմբի հիվանդությունների ավելի քիչ տարածված պատճառ կարող են լինել աղիքային մանրէների փոփոխությունները՝ հակաբիոտիկների օգտագործման հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail պարբերականը՝ հղում կատարելով ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետներին, բրիտանացի, ավստրալացի եւ ամերիկացի օնկոլոգներին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդանալու մակարդակը  1960թ. հետո ծնվածների շրջանում գերազանցում է ավելի ավագ տարիքային խմբին։ Հայտնի է նաեւ, որ Մեծ Բրիտանիայում 1990-2018թթ. քաղցկեղով հիվանդացության հաճախակիությունը 25-49 տարեկան մարդկանց շրջանում ավելացել է 22 տոկոսով։ «Երիտասարդացել» է կրծքագեղձի, կոլորեկտալ, թոքերի, վահանաձեւ գեղձի եւ վերարտադրողական օրգանների քաղցկեղը։

Ամերիկացի ուռուցքաբան Վեդա Գիրիի կարծիքով՝ հիվանդացության աճը կարող է մասամբ պայմանավորված լինել կենսակերպի գործոններով։ Էդինբուրգի համալսարանի գիտնականների հետազոտությունը հաստատել է, որ ծխելը, ալկոհոլի, ինչպես նաեւ կարմիր մսի եւ աղի մեծ պարունակությամբ սննդի օգտագործումը բարձրացնում է քաղցեկղի առաջացման հավանականությունը երիտասարդ տարիքում։

Հետազոտող Դանիել Բյուքենենը Մելբուռնի համալսարանից նշել է, որ 45-ից ցածր տարիքի մարդկանց շրջանում քաղցկեղի տարածվածության բարձրացման ոչ ակնհայտ պատճառ կարող են լինել նաեւ աղիների միկրոբիոմի պաթոլոգիական փոփոխությունները։ Որոշ վնասակար մանրէների ավելացումը օրգանիզմում հանգեցնում է բորբոքային պրոցեսների եւ վատացնում իմունային համակարգի՝ օտարածին բջիջների դեմ պայքարելու ունակությունը։ Ամենից հաճախ այդ փոփոխությունները դառնում են աղիների քաղցկեղի առաջացման պատճառ։ Գիտնականների կարծիքով՝ դա կարող է կապված լինել հակաբիոտիկների ավելի լայն կիրառման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել