• Latest news

Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա

11 ապրիլի, 2024  08:31

Նագոյայի համալսարանի (Ճապոնիա) հետազոտողների խումբը պարզել է, որ ալդեհիդները մետաբոլիզմի կողմնակի արտդյունքն են՝ կապված վաղաժամ ծերացման հետ։

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Cell Biology ամսագրում, բացահայտում են վաղաժամ ծերացման  հիվանդությունների էությունը եւ ծերացման դեմ պայքարի պոտենցիալ հնարավորությունները առողջ մարդկանց մոտ, ինչպիսին է ալդեհիդներ առաջացնող նյութերի ազդեցության վերահսկողությունը, ներառյալ ալկոհոլը, շրջակա միջավայրի աղտոտումը եւ ծուխը։

Ալդեհիդները կարող են վնաս պատճառել մարդու առողջությանը։ Բայց գիտնականների խմբի հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ այդ վնասակար ազդեցությունները տարածվում են նաեւ ծերացման վրա։

Հետազոտողները ենթադրել են, որ կապն ալդեհիդների եւ ծերացման միջեւ կարող է առկա լինել, քանի որ վաղաժամ ծերացման խախտումներ (ինչպիսին է ապլաստիկ սակավարյունությունը) ունեցող մարդկանց մոտ նկատվում է այնպիսի ֆերմենտների անբավարար ակտիվություն, ինչպիսին են ALDH2-ները, որոնք տրոհում են ալդեհիդները։

Առողջ մարդկանց մոտ ALDH2-ը նաեւ կարեւոր դեր է խաղում ալկոհոլին մեր արձագանքի հարցում։ Երբ մարդը գինի կամ գարեջուր է խմում, լյարդը ալկոհոլը փոխում է ալդեհիդների, որպեսզի այն կարողանա դուրս գալ օրգանիզմից։ ALDH2-ի ակտիվությունը կարեւոր է ալդեհիդների՝ ոչ թունավոր նյութերի վերածվելու համար։

Ալդեհիդները վնասակար միացություններ են, քանի որ ռեակցիայի մեջ են մտնում ԴՆԹ-ի եւ սպիտակուցների հետ։ Օրգանիզմում դրանք գոյացնում են ԴՆԹ-սպիտակուցային կարեր (ԴՍԿ), որոնք արգելակում են պրոլիֆերացիային եւ բջիջների աջակցմանը մասնակից կարեւոր ֆերմենտների գործունեությունը, ինչը հանգեցնում է այդ պրոցեսների խափանումների  եւ պացիենտի ծերացման։

Այս հետազոտությունը նշանակություն ունի այն իմաստով, որ դուրս է գալիս գենետիկ հիվանդությունների շրջանակից, քանի որ դրա արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ԴՆԹ-ի վնասումը ալդեհիդների պատճառով կարող է դեր խաղալ առողջ մարդկանց ծերացման հարցում։ Ալդեհիդները սահմանելով որպես նյութեր, որոնք նպաստում են ծերացմանը, այս հետազոտությունը լույս է սփռում շրջակա միջավայրի եւ բջջային ծերացման գործոնների միջեւ բարդ կապի վրա։ Դա կարող է զգալի հետեւանքներ ունենալ առողջության եւ մարդու կյանքի տեւողության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել