• Latest news

2023-ին Հայաստանում պետպատվերի շրջանակում աճել է դժվարամատչելի բժշկական ծառայությունների թիվը. Անահիտ Ավանեսյան

11 ապրիլի, 2024  11:35

2023 թվականին Հայաստանում պետպատվերի շրջանակում աճել են դժվարամատչելի բուժծառայությունների, ինչպես նաև հանրապետական հիվանդանոցներում ցուցաբերվող օգնության թիվը։ Այս մասին ապրիլի 11-ին խորհրդարանում Կառավարության 2023 թվականի 5-ամյա ծրագրի (2021-2026) կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ընդհանուր առմամբ, խոսքը 861 հազար 845 թվի մասին է, ինչը 74 հազար 981-ով ավելի է 2022 թվականի համեմատ։

«Սա գրեթե 2,5 անգամ ավելի է, քան 2017 թվականին»,- ասաց Ավանեսյանը։

Նաև, ըստ նրա, ներդրվել է հերթերի էլեկտրոնային ավտոմատ գրանցման միասնական համակարգ։ Նախարարի խոսքով՝ դա կնպաստի «քաղաքացիների համար արդարության և թափանցիկության» հաստատմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել