• Latest news

Տելոմերների երկարությունը կախված է անհայտ մոլեկուլյար մեխանիզմներից. Science

13 ապրիլի, 2024  08:32

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հերքել են կայացած պատկերացումը տելոմերների երկարության մասին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Տելոմերները գտնվում են քրոմոսոմների ծայրերին եւ պաշտպանում են նրանց նշանակալի գենետիկ ինֆորմացիայի կորստից բջջի տրոհման ժամանակ։ Բջջի յուրաքանչյուր տրոհում կարճացնում է տելոմերները, իսկ դրանց վերականգնմանը մասնակցում է տելոմերազա ֆերմենտը։ Տելոմերների կարճացումը կապված է ծերացման պրոցեսի հետ, իսկ երկար տելոմերները կապված են քաղցկեղի հետ։ Սակայն նոր գիտական աշխատանքում ցույց է տրվել, որ տելոմերների երկարությունը ենթարկվում է այլ սխեմայի, քան կարծում էին մինչ այժմ։

Տելոմերների երկարության՝ բոլոր քրոմոսոմների ամենակարճ տելոմերներից մինչեւ ամենաերկար տելոմերների մեկ ընդհանուր դիապազոնում հայտնվելու փոխարեն մեկ մարդու տարբեր քրոմոսոմներն ունեն տելոմերների տարբեր բաշխումներ։ Այս հայտնագործությունը նշանակում է, որ գոյություն ունեն անհայտ մոլեկուլյար մեխանիզմներ, որոնցից կախված է տելոմերների երկարությունը։

Չափելով 147 մարդու տելոմերները՝ հետազոտողները պարզել են, որ տելոմերների միջին երկարությունը բոլոր քրոմոսոմներում կազմել է 4 300 ԴՆԹ հիմնավորում։ Հետո, երբ առանձնացվել են որոշակի քրոմոսոմներ, պարզվել է, որ տելոմերների մեծ մասի երկարությունը զգալիորեն տարբերվում է այդ միջին մեծությունից։ Մի դեպքում երկարությունը տարբերվել է 6 000 հիմնավորմամբ։

Ընդ որում, տարբեր մարդկանց մոտ նույն տելոմերներն ամենակարճն են եղել կամ ամենաերկարը, իսկ դա նշանակում է, որ տելոմերները քրոմոսոմների որոշակի ծայրամասերում կարող են որոշել, թե երբ են ցողունային բջիջները կորցնում իրենց ֆունկցիաները։ Դրանք կարող են պոտենցիալ թիրախ ծառայել նոր դեղերի համար տարիքային հիվանդությունների դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել