• Latest news

eBioMed. Ալկոհոլի հանդեպ գենետիկ անհանդուժողականությամբ մարդիկ խոցելի են թոքերի քաղցկեղի նկատմամբ

24 ապրիլի, 2024  17:38

Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գենետիկները և այլ երկրների նրանց գործընկերներն ուսումնասիրել են ալկոհոլի անհանդուրժողականության գեների կապը այլ հիվանդությունների հետ: Հետազոտությունը հրապարակվել է eBioMedicine (eBioMed) գիտական ​​ամսագրում։

Թիմը վերլուծել է ավելի քան 3,2 միլիոն ԴՆԹ գրառում՝ դիտարկելով գենետիկական առանձնահատկությունները, որոնք կոչվում են միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ (SNP):

SNP-ում փոփոխություններ (ալելներ) ունեցող մարդիկ չեն կարող մեծ քանակությամբ ալկոհոլ խմել, քանի որ նրանց օրգանիզմում էթանոլը գրեթե անմիջապես վերածվում է թունավոր ացետալդեհիդի: Սա առաջացնում է սրտխառնոց և խումհարի այլ ախտանիշներ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պաշտպանիչ գեներ ունեցողներն ավելի քիչ են տառապում քրոնիկ հոգնածությունից և ավելի լավ առողջական ցուցանիշներ ունեն։ Սակայն նրանք ավելի խոցելի են վահանաձև գեղձի հիվանդությունների նկատմամբ և ունեն մալարիայի, ինչպես նաև թոքերի և մաշկի քաղցկեղի հիվանդությունների զարգացման բարձր հավանականություն:

Գիտնականների կարծիքով, հայտնաբերված հարաբերությունը բավարար չափով համոզիչ չէ պատճառահետևանքային կապն ապացուցելու համար, սակայն արդյունքներն օրինաչափություն են դրսևորում:

Գիտական ​​աշխատանքի հեղինակները կարծում են, որ իրենց բացահայտումը նշանակալից է կանխարգելիչ բժշկության համար։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել