• Latest news

Բժիշկները հնգամյա աղջկա ստամոքսից հանել են սուր պտուտակով մագնիս

1 մայիսի, 2024  12:29

Էնգելսի քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները փրկել են երեխային, որի ստամոքսում օտար մարմին կար։ Այս մասին Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Սարատովի մարզի առողջապահության նախարար Օլեգ Կոստինը։

Քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել հնգամյա մի աղջիկ, կասկածում էին, որ նրա որովայնի խոռոչում օտարածին մարմին կա։ Բուժզննման ժամանակ բժիշկները երեխայի ստամոքսում հայտնաբերել են մագնիս, որի կենտրոնում սուր պտուտակ էր ագուցված։

Ընդհանուր անզգայացման ենթարկելով երեխային՝ բժիշկները հանել են օտար մարմինը, մետաղները քայքայել էին երեխայի լորձաթաղանթը, երեխայի ստամոքսում գոյացել էին հեմոռագիկ էրոզիաներ։ Փոքրիկ պացիենտը բուժումը շարունակում է մանկական վիրաբուժական բաժանմունքում։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ  Բառնաուլի մանկական հիվանդանոցում բժիշկները փրկել են յոթնամյա մի տղայի, որը կուլ էր տվել մի քանի մետաղադրամներ։ Փոքրիկ պացիենտը պատմել էր, որ կես տարի առաջ կուլ էր տվել երեք 50 կոպեկանոցներ։ Մի քանի ամսում մետաղադրամները կերակրափողում շարվել էին իրար հետեւից, երեխան երկար ժամանակ ցավ չի զգացել եւ չի բողոքել առողջությունից։ Էնդոսկոպիստ բժիշկներին հաջողվել է հանել օտարածին մարմինները՝ չվնասելով կերակրափողի պատերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է