• Latest news

Դիաբետի դեղամիջոցը 4 անգամ իջեցրել է վիրուսային բեռնվածությունը COVID-ի ժամանակ. MedicalXpress

6 մայիսի, 2024  14:41

2-րդ տեսակի դիաբետի դեմ օգտագործվող մետֆորմին դեղամիջոցը կարող է նվազեցնել վիրուսային բեռնվածությունը COVID-19-ի դեպքում։ Այս մասին տեղեկացրել է MedicalXpress-ը։

Մինեսոթայի համալսարանի գիտնականները համեմատել են կորոնավիրուս ունեցող պացիենտների վիրուսային բեռնվածությունը, որոնք մետֆորմին են ընդունել, դատարկահաբի (ակտիվ նյութ չպարունակող հաբեր) կամ իվերմեկտինի հետ։ Վերջինն օգտագործում են մակաբույծներից բուժվելու համար, իսկ COVID-19 համավարակի շրջանում տվյալներ հայտնվեցին վիրոսւի դեմ պայքարում դրա արդյունավետության մասին։

Նոր աշխատանքը ցույց է տվել, որ վիրուսային բեռնվածությունը գրեթե չորս անգամ ցածր է եղել այն պացիենտների մոտ, որոնք մետֆորմին են ընդունել, նրանց համեմատ, ովքեր դատարկահաբ կամ իվերմեկտին են ընդունել։ Մինչ այդ մեծ վիրուսային բեռնվածությունը կապվում էր կորոնավիրուսային վարակի ավելի ծանր ընթացքի հետ։ Մետֆորմինն ազդել է պատվաստված եւ չպատվաստված պացիենտների վրա, որոնք վարակված են եղել ալֆա, դելտա կամ օմիկրոն տեսակներով։

Արդյունքները բացատրում են, թե ինչու  է մետֆորմինը նախորդ հետազոտությունում իջեցրել հոսպիտալացման կամ COVID-ով վարակման երկարատեւ ընթացքի հավանականությունը։ Հետազոտությունը կարող է բեկումնային լինել եւ համոզել բժիշկներին մետֆորմին նշանակել COVID-ի բուժման համար, նշել են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել