Նոր ուսումնասիրության մեջ ասվում է, որ արհեստական բանականության՝ Smidt Heart Institute-ի հետազոտողների ու Cedars-Sinai-ի նրանց գործընկերների մշակած ծրագիրն ընդունակ է հայտնաբերել սրտի աննոմալ ռիթմի տեսակ, որը կարող է չբացահայտվել բժշկի ընդունելության ժամանակ:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են npj Digital Medicine գիտական հանդեսում, ցույց են տալիս, որ արհեստական բանականությունը մի օր կարող է օգտագործվել պատկերների վերլուծության համար, որոնք ստացվել են էխոկարդիոգրամ կոչվող ընդհանուր պատկերային թեստից, որը ձայնային ալիքներն օգտագործում է սրտի պատկերների արտացոլման համար:
Սրտի կառուցվածքի անկանոնությունները հաճախ հարուցում են սրտի աննոմալ ռիթմեր: Հետազոտողները ենթադրել են, որ էխոսրտագրության՝ վերլուծել սովորած արհեստական բանականության ծրագիրը կարող է բժիշկներին օգնել, որ հետազոտվող հիվանդի սրտում հայտնաբերեն վաղ, հազիվ նշմարելի փոփոխությունները:
«Մենք կարողացանք ցույց տալ, որ մեր մշակած խոր ուսուցման ալգորիթմը կարող է կիրառվել էխոսրտագրության մեջ՝ սրտի ռիթմի թաքնված խանգարում կամ նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող հիվանդներին բացահայտելու համար,- նշել է Սմիդտի Սրտի ինստիտուտի գիտաշխատող և հետազոտության առաջին հեղինակ Նիլ Յուանը։- Նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ի հայտ գալ և անհետանալ, դա է պատճառը, որ ձեր բժշկն այն կարող է չնկատել»:
Արհեստական բանականության այս ալգորիթմը նույնականացնում է հիվանդներին, որոնք կարող են ունենալ նախասրտերի ֆիբրիլացիա, նույնիսկ եթե էխոկարդիոգրաֆիայի ուսումնասիրության ժամանակ այն չի ախտորոշվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր