• Latest news

Մանուկ հասակում նստած կենսակերպը բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը հասուն տարիքում. ЕJРС

8 մայիսի, 2024  19:03

Նստած ապրելակերպը կարող է հանգեցնել 40 տոկոսով սրտի զանգվածի ավելացման...

Բրիսթոլի, Էքսետերի եւ Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանների գիտական կոլեկտիվը հայտնաբերել է, որ նստած կենսակերպը մանուկ հասակում հանգեցնում է սրտի վտանգավոր հիպերթրոֆիայի հասուն տարիքում։ Այդ պաթոլոգիան բարձրացնում է  սրտի նոպայի եւ ինսուլտի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Կանխիչ սրտաբանության եվրոպական ամսագրում (ЕJРС)։

Հետազոտությանը մասնակցել է 1990-ականներին ծնված 1 682 մարդ։ 11, 15 եւ 24 տարեկան մասնակիցների ամենօրյա շարժունությանը հետեւել են հատուկ աքսելերոչափիչ սարքերի օգնությամբ։ Գիտնականները պարզել են, որ հետազոտության սկզբում (եւ ավելի վաղ տարիքում) երեխաները նստած են անցկացրել օրական միջինը վեց ժամ։ Մեծ տարիքի հասնելու պահին այդ ցուցանիշը ավելացել է՝ հասնելով օրական ինը ժամի։

Հետազոտողները հայտնաբերել են, որ նստած լինելու ժամանակի ավելացումը հարաբերակցվել է սրտի զանգվածի ընդհուպ մինչեւ 40 տոկոս պաթոլոգիական մեծացման հետ։ Մասնավորապես, հիպերթրոֆիա նկատվել է ձախ փորոքի շրջանում։ Նշվել է, որ սրտի չափերի մեծացման պատճառով կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջանալ, այդ թվում ինֆարկտ, ինսուլտ եւ թրոմբոզ։

Գիտնականները նաեւ պարզել են, որ  երկարատեւ նստելուց առաջացող վնասը կարող է հարթվել չափավոր կամ թեթեւ ֆիզիկական ակտիվությամբ (ինչպիսին են զբոսանքները, հեծանիվ քշելը, շարժական խաղերը, այգեգործությունը)։ Ճիշտ շարժողական սովորություններ ունեցող մասնակիցների մոտ  սրտի հիպերթրոֆիայի հավանականությունը իջել է 49 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել