• Latest news

Ուղեղի ակտիվությունը կանանց եւ տղամարդկանց ալկոհոլիզմի դեպքում տարբեր է, պարզել են գիտնականները. АJP

8 մայիսի, 2024  21:10

Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ուղեղի ակտիվության շրջանակները, որոնք ընկած են ալկոհոլի հակման հիմքում, տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Psychiatry-ում (АJP)։

Հետազոտողները իրենց կատարած փորձին ներգրավել են 77 հասուն մարդկանց (46 տղամարդ եւ 31 կին), որոնք ունեցել են ալկոհոլի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՖՄՌՏ) անցկացման ժամանակ կամավորները դիտել են լուսանկարներ, որոնցում պատկերված էին սթրես առաջացնող տեսարաններ (օրինակ՝ հրազենից ստացած վնասվածքներ), ալկոհոլի օգտագործման տեսարաններ եւ բնության չեզոք օբյեկտներ։ Յուրաքանչյուր պատկերի դիտումից հետո մասնակիցները գնահատել են սթրեսի մակարդակը եւ հակումն ալկոհոլի հանդեպ։

ՖՄՌՏ-ի արդյունքները ցույց են տվել, որ ուղեղի ակտիվության շրջանակները, որոնք կառավարում են հույզերը, սթրեսի կարգավորումը եւ ազդակների վերահսկումը, տարբեր են տղամարդկանց եւ կանանց մոտ։

Կանայք տեղեկացրել են սթրեսի ավելի բարձր մակարդակի մասին համապատասխան պատկերները դիտելուց հետո։ Ալկոհոլի օգտագործման տեսարանները առաջ են բերել դրա հանդեպ ավելի մեծ հակում  տղամարդկանց մոտ։ Ինչպես տղամարդկանց ալկոհոլ օգտագործելու ցանկությունը, այնպես էլ ուղեղի ակտիվությունը ավելի բարձր է եղել, քան կանանց մոտ սթրեսի վիճակում։ Կանայք նաեւ ոգելից խմիչքների հանդեպ միանման հակում են ցուցաբերել սթրեսի դեպքում եւ ալկոհոլային ֆոտո-ազդակների ազդեցության տակ։

Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ ուղեղի ակտիվության հարցում  տագնապ եւ սթրես առաջացնող խախտումները կապված են եղել ալկոհոլի հանդեպ հակման հետ։ Տղամարդկանց մոտ, իր հերթին, կախումը մոտիվացվել է այն հատվածներում տեղի ունեցած խափանումներով, որոնք կապված են եղել ուժեղ սթրեսային գրգռման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել