• Latest news

Պարզվել է բակտերիոֆագ-վիրուսների 19 ընտանիք, որոնք նպաստում են ասթմայի առաջացմանը

9 մայիսի, 2024  01:36

Եվրոպացի եւ կանադացի իմունոլոգները հայտնաբերել են, որ փոքրահասակ երեխաների մոտ ասթմայի առաջացման հավանականությունը կախված է ոչ միայն նրանց բակտերիալ միկրոֆլորայի բաղադրությունից, այլեւ բակտերիոֆագ-վիրուսների 19 ընտանիքների բազմազանությունից, որոնք կան նրանց աղիներում։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Medicine գիտական ամսագրում։

«Մենք հայտնաբերեցինք, որ ասթմայի առաջացման հավանականության վրա զգալիորեն ազդում է Caudovirales կարգի բակտերիոֆագ-վիրուսների 19 ընտանիքների տեսակային բազմազանությունը։ Այդ առումով վիրուսները լրացնում են այն, թե ինչպես է ասթմայի առաջացման հավանականությունն ազդում միկրոֆլորայի բակտերիաների տեսակային բազմազանության վրա, ինչը վկայում է, անկախ բնույթից, դրանց ազդեցության մասին այդ հիվանդության զարգացման հավանականության վրա»,- տեղեկացրել են հետազոտողները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Եվրոպացի եւ կանադացի իմունոլոգների խումբը Կոպենհագենի համալսարանի (Դանիա) դոցենտ Յակոբ Ստոկհոլմի ղեկավարությամբ, հետեւել է մեկ տարեկան 647 երեխաների առողջությանը, որոնք ծնվել են Կոպենհագենում։ Նրանց ծնողները համաձայնել են երեխայի առողջության, այդ թվում նրա միկրոֆլորայի փոփոխությունների ուսումնասիրմանը։

Հաջորդ հինգ տարիներին ասթմա առաջացել է երեխաների 21 տոկոսի մոտ, ինչը թույլ է տվել մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են միկրոֆլորայի առանձնահատկություններն ազդել այդ հիվանդության առաջացման վրա։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ բակտերիալ միկրոֆլորան իսկապես ազդում է ասթմայի առաջացման հավանականության վրա, ինչպես նաեւ բացահայտել է վիճակագրական կապ աղիքային բակտերիոֆագ-վիրուսների եւ ասթմայի միջեւ։

Մասնավորապես, Caudovirales կարգի վիրուսների մեծ թվով առկայությունը 33 տոկոսով բարձրացրել  է ասթմայի առաջացման հավանականությունը, այն դեպքում, երբ Microviridae ընտանիքի բակտերիոֆագների ավելցուկը, հակառակը, 27 տոկոսով նվազեցրել է ասթմայի հավանականությունը։ Ընդհանուր առմամբ, բժիշկներին հաջողվել է պարզել Caudovirales կարգի բակտերիոֆագ-վիրուսների 19 ընտանիք, որոնք այս կամ այն կերպ նպաստում են ասթմայի առաջացմանը։

Հետագա փորձերը ցույց են տվել, որ վիրուսներն ազդում են ասթմայի առաջացման հավանականության վրա ոչ միջնորդավորված ձեւով՝ ոչնչացնելով միկրոֆլորայի բակտերիաները, այլ ուղղակիորեն, ազդելով բնածին TLR9 իմունային համակարգի ռեցեպտորի վրա։ Սա պետք է հաշվի առնել ինչպես ասթմայի առաջացման հետագա ուսումնասիրություններում, այնպես էլ բուժման մեթոդիկաներն ստեղծելիս, ամփոփել են Ստոկհոլմը եւ նրա գործընկերները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել