• Latest news

Կույր աղիքի հեռացումը նվազեցնում է աղիների բակտերիալ քաղցկեղի առաջացման վտանգը. AОS

9 մայիսի, 2024  17:44

Ֆուկուսիմայի Բժշկական համալսարանի եւ Հարվարդի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ կույր աղզիքի որդանման ելունի (ապենդիքս) հեռացումը կարող է կանխել քաղցկեղի այն տեսակի առաջացման վտանգը, որը կապված է Fusobacterium nucleatum բակտերիաների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Annals of Surgery (AОS) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են 30-55 տարեկան 121 700 կանայք եւ 40-75 տարեկան 51 529 տղամարդիկ։ Գիտնականները հավաքել են տեղեկություններ մասնակիցների առողջության մասին եւ պարզել, թե արդյոք փորձարկվողները վիրահատական ճանապարհով հեռացրել են որդանման ելունը։ Մասնակիցների կենսակերպի եւ ֆիզիկական բարեկեցության մասին տվյալները թարմացվել են բազմիցս, ընդհուպ մինչեւ 2023թ.։

Դիտարկումների ժամանակ գրանցվել է կոլորեկտալ քաղցկեղի 2 811 դեպք։ Գիտնականներն ուսումնասիրել են այդ հիվանդությունն ունեցող 1 065 մարդկանց ուռուցքների հյուսվածքները։ Նրանք հայտնաբերել են, որ որդանման ելունը հեռացրած մարդկանց մոտ ցածր է եղել աղիների քաղցկեղի այդ տեսակի առաջացման հավանականությունը՝ կապված Fusobacterium nucleatum բակտերիաների հետ։

Գիտնականները բացատրել են, որ այդ միկրոօրգանիզմները խմբվում են որդանման ելունում։ Ելունի հեռացումը, որը նեղացնում է նրանց «տունը», պոտենցիալ առումով կանխել է աղիների այլ հատվածներ դրանց միգրացիան եւ քաղցկեղի ուռուցքների առաջացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է