• Latest news

Արդյո՞ք չափազանց վերամշակված բոլոր մթերքներն են վնասակար առողջությանը

9 մայիսի, 2024  23:33

Վերջին տարիներին աճում է անհանգստությունը՝ կապված այսպես կոչված ծայրահեղ վերամշակված սննդի հետ կապված առողջության ռիսկերի հետ:

Սակայն այս շաբաթ հրապարակված նոր տվյալները ցույց են տվել, որ ոչ բոլոր ծայրահեղ վերամշակված մթերքներն են վնասակար առողջության համար: Սա վերաբերում է, օրինակ, զանգվածային արտադրության ամբողջահատիկ ցորենի հացին:

Վերջերս The Conversation-ում հրապարակված նոր հոդվածում օգտագործվել են 30 տարի տևողությամբ ԱՄՆ-ի երկու խոշոր հետազոտությունների տվյալները՝ գնահատելու բարձր վերամշակված մթերքների սպառման և երկարաժամկետ առողջության միջև կապը: Ուսումնասիրությունը փորձեց առանձնացնել արտադրական գործընթացի ազդեցությունն արտադրանքի սննդանյութերի պարունակությունից:

Հետազոտությունը պարզել է վաղաժամ մահվան ռիսկի փոքր աճ՝ բարձր վերամշակված մթերքների ավելի մեծ սպառման դեպքում:

Բայց հարկ է նշել, որ հեղինակները դիտարկել են նաև սննդակարգի որակը: Նրանք պարզել են, որ այն մարդկանց շրջանում, ովքեր սնվում են բարձրորակ սննդակարգով (առավել մրգեր, բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն և առողջ ճարպեր և քիչ շաքար պարունակող ըմպելիքներ, աղ, կարմիր և վերամշակված միս), չկա հստակ կապ ուլտրավերամշակված սննդի և վաղաժամ մահվան վտանգի միջև։

Սա ցույց է տալիս, որ սննդակարգի ընդհանուր որակն ավելի ուժեղ ազդեցություն ունի երկարաժամկետ առողջության վրա, քան բարձր վերամշակված մթերքների օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է