• Latest news

Հղիներին տրամադրվող նպաստի կրճատումը կհանգեցնի ծնելիության նվազման.ՄԻՊ գրասենյակ

14 հոկտեմբերի, 2014  19:35

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում անցկացվեց քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ չնայած նրան, որ օրինագծով չաշխատող մայրերը նույնպես ստանալու են հղիության եւ ծննդաբերության նպաստ, սակայն փոխարենը կրճատվելու է աշխատող մայրերի հղիության եւ ծննդաբերության նպաստը: Կառավարությունն արդեն հաստատել է օրինագիծը, սակայն այն դեռ չի քննարկվել Ազգային ժողովում:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե այսօրվա հանդիպմանը մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը, գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ կանանց իրավապաշտպան ՀԿ-ներից՝ «Հասարակություն առանց բռնության», Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց իրավունքների կենտրոն, Երեւանի պետական համալսարանի գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոն:

Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական եւ այլ իրավունքների սահմանափակման:

Կանանց իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ օրինագիծը կհանգեցնի ծնելիության նվազման եւ պետության սոցիալական քաղաքականության կրճատման: Առաջիկայում Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ համատեղ կմշակի օրենսդրական առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու համար:

Հանդիպման մասնակիցները նաեւ մտահոգություն հայտնեցին այն առիթով, որ օրինագիծը մշակելիս չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ, ինչպես նաեւ այն չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի՝ ի խախտումն Նախագահի հրամանագրի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել