• Latest news

Կինը չի էլ կասկածել հղիության մասին, մինչեւ... երկվորյակ է լույս աշխարհ բերել (ֆոտո)

17 հոկտեմբերի, 2014  22:25

Ամերիկյան Այովա նահանգի Անքենի քաղաքից Շելբի Մանյանին եւ նրա փեսացուն՝ Ջեյմս Քրոսքին, չէին պատկերացնում, որ շուտով երկվորյակ են ունենալու: Ըստ Dailymail.co.uk-ի, Շելբին դիմել է բժշկի՝ բողոքելով որովայնի հատվածում ցավերից: Պարզվել է, որ նա ոչ միայն հղի է, այլեւ պետք է արագորեն կեսարյան հատմամբ ծննդաբերի:

«Ձախ կողմում ուժեղ ցավեր ունեի եւ գնացի բժշկի, ով ասաց, որ ես, ամենայն հավանականությամբ, հղի եմ: Նրանք ասացին, որ հղիության վեցերորդ ամսում եմ, եւ շտապ օգնություն կանչեցին: Նրանք նաեւ ուլտրաձայնային հետազոտություն անցկացրեցին եւ ասացին, որ երկվորյակ եմ ունենալու», - պատմել է Շելբին:

Հղիության մասին չկասկածող Շելբին իր կրծքի տակ ոչ թե մեկ, այլ երկու երեխա է կրել՝ մոնոամնիոտիկ երկվորյակների: Նման երեխաների մեծ մասը չի ապրում, քանի որ պորտերի միահյուսման արդյունքում շատերի մոտ լուրջ խնդիրներ են առաջանում: Փոքրիկներին փրկելու համար բժիշկներն արագորեն կեսարյան հատում են կատարել: Արդյունքում երկու աղջիկ է լույս աշխարհ եկել՝ Ավան եւ Աննան, յուրաքանչյուրը 1.9 կգ է կշռում:

Աղջիկների մոտ ամեն ինչ կարգին է, սակայն առաջիկա մի քանի շաբաթը նրանք ստիպված կլինեն հիվանդանոցում անցկացնել՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

«Սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ մոնո-մոնոերկվորյակների մոտ: Պարզապես հրաշք է, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է», - ասել է Շելբին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել