• Latest news

Սրտի խոռոչների լայնացում. ի՞նչ է դա

1 նոյեմբերի, 2014  20:38

Գիտե՞ք, որ սիրտը կյանքի ընթացքում միջինը շուրջ 5,7 մլն լիտր արյուն կարող է մղել: Սա հսկայական ցուցանիշ է՝ բռունցքի չափեր ունեցող օրգանի համար: Իսկ ո՞ր դեպքերում է դրա խոռոչների լայնացում առաջանում:

Նախ նկատենք, որ խոսքը կարդիոմեգալիա անվամբ հայտնի երեւույթի մասին է, որը մեկ այլ՝ հիմնական խնդրի առկայության մասին է վկայում, տեղեկացնում է FoxNews-ը:

«Սրտի լայնացումը օրգանի՝ արյուն մղող խոռոչներին վերագրվող ընդհանուր եզրույթ է հանդիսանում եւ կարող է մի շարք բարդությունների, մասնավորապես՝ արյան բարձր ճնշման, շաքարախտի եւ ճարպակալման արդյունքում ի հայտ գալ», - մեկնաբանել է ԱՄՆ-ում գործող Ջոան Թիշի հիվանդանոցի կանանց առողջության կենտրոնի բժշկական տնօրեն դոկտոր Նիեկա Գոլդբերգը:

Հատկանշական է այն, որ սրտի խոռոչների լայնացում ունեցող մարդիկ ոչ մի միշտ են որեւէ ախտանշան դրսեւորում: Իսկ առկայության դեպքում դրանք կարող են հետեւյալը լինել՝

- Հեւոց

- Գլխապտույտ

- Սրտի անկանոն աշխատանք

- Այտուցում

- Հազ

- Ցավ՝ կրծքավանդակի շրջանում

Սրտի աշխատանքի հետ կապված ախտանշանները մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինեն, այնպես որ դրանցից որեւէ մեկի առկայության պարագայում հարկավոր է անմիջապես բժշկի օգնությանը դիմել: Լավագույն միջոցը՝ պարզելու համար, թե արդյոք սրտի լայնացում ունեք, էխոկարդիոգրաման եւ ուլտրաձայնային հետազոտությունն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել