• Latest news

Արդյո՞ք նորմալ սեռական ֆանտազիաներ ունեք. հետազոտությամբ դրանց շեղումներն են բացահայտվել

1 նոյեմբերի, 2014  23:46

Երբեւէ չե՞ք մտահոգվել, որ Ձեր սեռական ֆանտազիաները կարող են «շեղումներ» ունենալ: Եթե այդպես է՝ առաջարկում ենք նկարգրվելիք՝ «համեստ» երեւակայությունը շեղումնայինից տարբերակող հետազոտության արդյունքներին ծանոթանալ: 

Խոսքը կանադացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտական աշխատանքի մասին է, որի արդյունքները, The Daily Mail-ի վկայակոչմամբ, Journal of Sexual Medicine ամսագրում են հրապարակվել:

Հետազոտությունը հեղինակած փորձագետները նախ եւ առաջ հիշեցնում են, որ «բազմաթիվ տեսությունների համաձայն, սեռական բնույթի շեղումնային մտքերը ատիպիկ ֆանտազիաների կամ պարաֆիլիաների (ատիպիկ իրերի, իրադրությունների կամ անձանց նկատմամբ ինտենսիվ սեռական ցանկությամբ բնորոշվող փորձ) կոնցեպտն են իրենց մեջ ներառում»:

Այդուհանդերձ, գիտնականների պնդմամբ, «գիտական գրականության մեջ հիշյալ ֆանտազիաների բուն բնույթի նկարագրություններ մինչ այժմ դեռեւս տեղ չեն գտել»: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է «անսովոր» ֆանտազիաները որպես պարաֆիլիաներ դիտարկում:

Հետազոտության ավագ հեղինակ Քրիստիան Ջոյալը մեկնաբանել է. «Կլինիկական տեսանկյունից, միանգամայն հասկանալի է, թե ինչ են սեռական բնույթի պաթոլոգիական ֆանտազիաներն իրենցից ներկայացնում: Դրանց կարող են զուգընկերոջ անհամաձայնություն, ցավ ներառել եւ պարտադիր պայման են՝ բավարարություն ստանալու համար: Սակայն, այդ ամենից զատ, կոնկրետ որո՞նք են ոչ նորմալ կամ ատիպիկ ֆանտազիաներ համարվում: Մեր նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունը սեռական ֆանտազիաների համար նորմեր սահմանելու եւ ախտաբանությունների վերհանման հարցում էական առաջընթաց արձանագրելու նպատակ է հետապնդում: Արդյունքում պարզվել է, որ, ինչպես եւ կասկածում էինք, մարդկանց մտքերում շատ ավելի ընդհանրական ֆանտազիաներ գոյություն ունեն, քան՝ ատիպիկ»:

Հետազոտության արդյունքների համար Կանադայի Քվեբեք նահանգի ավելի քան 1500 չափահաս բնակիչների (750-ական կին եւ տղամարդ) շրջանում իրականացված հարցախույզի արդյունքներն են հիմք ծառայել: Հարցաշարը լրացնելիս մասնակիցներն իրենց ամենասիրելի սեռական ֆանտազիաներն են մանրամասն նկարագրել: 

«Արդյունքներն ավելի քան հետաքրքիր էին: Նախ, ապացուցվել է, որ տղամարդիկ ավելի շատ ֆանտազիաներ ունեն եւ առավել գունեղ են դրանք նկարագում», - նշել է պրոֆեսոր Ջոյալը:

Հետազոտության արդյունքում նաեւ պարզվել է, որ կանանց նշանակալի մասը՝ 30-60 տոկոսը, առավել հաճախ կապկպված վիճակում սեռական հարաբերություն է երեւակայում:

«Հատկանշական է նաեւ այն, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի հստակ տարանջատում են դնում՝ ֆանտազիայի եւ իրականության միջեւ, ուստի երբեք անծանոթ տղամարդուն կապկպված վիճակում տրվելու էքստրեմալ ֆանտազիան իրականություն դարձնելու ցանկություն չեն ունենում: Իսկ ահա տղամարդկանց մեծ մասին մասնավորապես մեկից ավել զուգընկերների հետ սեքսով զբաղվելու ֆանտազիան իրականություն դարձնելու գաղափարն անչափ դուր է գալիս: Բացի այդ, մինչ կանայք նախընտրում են իրենց հիմնական զուգընկերոջ ներգրավմամբ երեւակայական մտքերի տրվել, տղամարդիկ առավելապես փորձարարական հարաբերությունների կողմնակից են համարվում», - նշել է պրոֆեսոր Ջոյալը: 

Այդուհանդերձ, հետազոտության ամենաինտրիգային արդյունքներից մեկը տղամարդկանց առավել ինքնատիպ՝ ատիպիկ ֆանտազիաներին, մասնավորապես՝ զուգընկերոջ՝ երրորդ անձի հետ հարաբերությունների դիտմանն է վերաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել