• Latest news

Որոշ հիվանդությունների նկատմամբ հակումը անձի հոգեբանական տիպից է կախված

1 նոյեմբերի, 2014  19:22

Անձի նույն հոգեբանական տիպը ներկայացնող մարդիկ կարող են որոշ հիվանդությունների նկատմամբ նույնպիսի հակում դրսեւորել: Այս եզրահանգմանը ամերիկացի գիտնականներն են եկել, որոնց համոզմամբ նմանատիպ հոգեբանական բնութագրեր ունեցող մարդկանց հորմոնային համակարգը սպեցիֆիկ ազդեցություն է ապահովում՝ նրանց իմունային համակարգի, գլխուղեղի եւ այլ կարեւորագույն օրգանների աշխատանքի նկատմամբ, հաղորդում է Medical Daily-ն:

Վաշինգտոնի համալսարանականների (Սենտ-Լուիս, ԱՄՆ) նախաձեռնությամբ՝ ավելի քան 6 հազար, միջինը՝ 68 տարեկան կամավորների շրջանում իրականացված հետազոտության շրջանակում նախ եւ առաջ մասնակիցների անձի հոգեբանական տիպի ճշտմանը միտված թեստեր են առաջարկվել: Չորս տարի անց հետազոտությունները կրկնվել են՝ այս անգամ արդեն կամավորների առողջական վիճակի՝ տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունները բացահայտելու մտադրությամբ:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ պատասխանատվությամբ, անկեղծությամբ եւ բարությամբ աչքի ընկնող էքստրավերտները խոցելիության առավել ցածր մակարդակ ունեն՝ ինսուլտի, արթրիտի եւ շաքարախտի առաջացման նկատմամբ: Միեւնույն ժամանակ նեւրաստենիկները, որոնք չմահավանությամբ, քմահաճույքներով, չարությամբ եւ բծախնդրությամբ են բնորոշվում, հիշյալ հիվանդություններով ախտորոշվելու ամենամեծ ռիսկին են ենթարկվում:

 «Նրանց մոտ հաճախ են տագնապի, անհանգստության զգացումներ եւ տրամադրության փոփոխություններ ի հայտ գալիս, ինչի արդյունքում էլ օրգանիզմը սկսում է առավել մեծ ծավալով սթրեսի հորմոն՝ կորտիզոլ արտադրել: Վերջինս իմունային համակարգի աշխատանքը ճնշելու եւ գլխուղեղի գործառույթների խանգարում հրահրելու հատկություն ունի», - այս կերպ էլ բժիշկներն ինտրովերտների՝ հիշյալ խանգարումների առաջացման նկատմամբ հակումն են մեկնաբանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել