• Latest news

Ինչո՞վ են տղամարդիկ տարբերվում կանանցից. 7 կարեւոր տարբերություն

1 նոյեմբերի, 2014  22:46

Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է նշվում, ինչի առթիվ NEWS.am Medicine-ի խմբագրությունն առաջարկում է, բոլորին հայտնի՝ առաջնային եւ երկրորդային սեռական հատկանիշներից բացի, տղամարդու մի շարք այլ առանձնահատկությունների մասին տեղեկանալ:

1. Ուղեղ

Համարվում է, որ տղամարդու եւ կնոջ ուղեղի աշխատանքի միջեւ որոշակի տարբերություններ գոյություն ունեն: Տղամարդիկ, որպես կանոն, մեկ խնդրի իրականացման ուղղությամբ են կենտրոնանում, մինչ կանայք նախընտրում են միաժամանակ մի քանի իրերի մասին մտածել: Երեւույթի պատճառն այն է, որ կնոջ ուղեղի կիսանգնդերն իրար միացող նեյրոնային մանրաթելերն առավել մեծ թիվ են կազմում: Բացի այդ, շնորհիվ մտավոր առանձնահատկությունների, կանայք ավելի հեշտ են օտար լեզուների տիրապետում եւ հումանիտար գիտություններն ընկալում, մինչ տղամարդկանց մոտ տարածության մեջ կողմնորոշումն է ավելի լավ ստացվում: 

2. Ֆիզիկական տվյալներ

Կանայք սովորաբար, ի համեմատություն տղամարդկանց, առավել ճկուն պարանոց են ունենում եւ գլուխը հեշտությամբ շրջում: Փոխարենը տղամարդիկ առավել խոշորամարմին են եւ ուժեղ: Դիմացկունությունը եւս տղամարդու հատկանիշներից է՝ արյան մեջ հեմոգլոբինի առավել բարձր բաղադրության եւ սրտի ու թոքերի ավելի մեծ ծավալի շնորհիվ: Տղամարդկանց մոտ մարմնի վերին հատվածն է ուժեղ, կանանց մոտ՝ ստորինը: Բացի այդ, տղամարդկանց մոտ, կանանց հետ համեմատությամբ, առավել ցածր ցավային շեմ է նկատվում:

3. Հոտառություն

Տղամարդիկ թույլ հոտառություն ունեն՝ բազմաթիվ հոտեր ընդհանրապես չեն զգում:

4. Տեսողություն

Կանանց եւ տղամարդկանց մոտ տեսողությունը եւս տարբեր է: Կանայք ավելի լավ են գույները տարբերում, իսկ տղամարդիկ երբեմն դժվարությամբ են անգամ կարմիրը կանաչից զատում՝ յուրաքանչյուր 12-րդ տղամարդ ընհանրապես դալտոնիկ է համարվում:

Փոխարենը տղամարդկանց մոտ փոքր իրերը նկատելու եւ մանր ձեռագրից գլուխ հանելու կարողությունն է զարգացած: Մթության մեջ էլ կանանցից լավ են տեսնում:

5. Սեռական ոլորտ

Ի զարմանս շատերի, հատկանշական է, որ տղամարդու առնանդամն ու կնոջ կլիտորը արտաքնապես բավանաչափ նման են միմյանց: Երկուսն էլ գլխիկ, բուն, ծայրային թլիպ եւ գլխիկը ծածկող մաշկային ծալվածք ունեն: Սակայն տղամարդիկ անհամեմատ ավելի կարճ ժամկետում կարող են օրգազմի հասնել:

6. Հորմոնային համակարգ

Տղամարդկանց եւ կանանց օրգանիզմում գրեթե նույն հորմոններն են արտազատվում, միայն թե՝ տարբեր քանակություններով: Դրանցից մեկը՝ էստրոգենը, որ կանանց մոտ է գերակայում, բազմաթիվ սրտանոթային հիվանդություններից պաշտպանելու եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հատկություն ունի: Ըստ երեւույթին, հենց այդ պատճառով է, որ կանայք ավելի երկար են ապրում:

7. Գենետիկա

Տղամարդիկ առավել հաճախ են ժառանգական հիվանդություններով ախտորոշվում: Օրինակ՝ Х-քրոմոսոմի արատների արդյունքում որոշ մարդկանց մոտ հեմոֆիլիա կամ դալտոնիզմ կարող է առաջանալ՝ հիվանդություններ, որոնք խիստ հազվադեպ են կանանց մոտ հանդիպում: Երեւույթի պատճառն այն է, որ տղամարդիկ ընդամենը մեկ Х-քրոմոսոմ ունեն, իսկ կանանց մոտ այն զույգ է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել