• Latest news

Facebook-ում կոճակ է հայտնվելու՝ Էբոլայի դեմ պայքարին ուղղված նվիրատվությունների համար

7 նոյեմբերի, 2014  10:22

Facebook սոցցանցում կոճակ է հայտնվելու՝ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքար մղող բարեգործական կազմակերպությունների հաշվիվներին ուղիղ փոխանցումների համար: Այս մասին տեղելությունը, FoxNews-ի վկայակոչմամբ, սոցցանցի կայքում է զետեղվել:

Հիվանդության դեմ պայքարի մասնակիցը դառնալու առաջարկը եւ Միջազգային Կարմիչ Խաչի, Միջազգային բժշկական կորպուսի եւ Save the Children կազմակերպության հաշիվներին նվիրատվությունների իրականացման համար նախատեսված կոճակը առաջիկա շաբաթվա ընթացքում ողջ աշխարհով մեկ օգտատերերի նորությունների ժապավենի վերին մասում են հայտնվելու:

Facebook-ը նաեւ մտադիր է, գովազդային հայտարարությունների տեսքով, ՅՈւՆԻՍԵՖ կազմակերպության՝ Էբոլայի բռնկումներից տուժած երկրների բնակիչների համար առաջարկվող խորհուրդներն անվճար տեղակայել կայքում: Բացի այդ, ընկերությունը Գվիենայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում գործող բժշկական եւ բարեգործական կազմակերպություններին համացանցի եւ ձայնային կապի 100 հասանելիության կետ տրամադրելու մտադրությամբ է հանդես եկել: Facebook-ի ներկայացուցիչները խոսքով, ակցիան բուժաշխատողներին եւ հիվանդներին իրենց՝ երկրների հեռավոր շրջաններում բնակվող մերձավորների հետ կապի մեջ մնալու հնարավորություն կարող է ընձեռել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անձամբ 25 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարին: 

Սակայն նվիրատվությունների ծավալը դեռեւս նկատելիորեն ցածր է, օրինակ՝ այն գումարների հետ համեմատությամբ, որոնք բարեգործական կազմակերպությունների ջանքերով վերջին տարերային աղետների հետեւանքների վերացման նպատակով են հավաքվել: Մասնավորապես, Ամերիկյան Կարմիր Խաչը ներկայիս դրությամբ ընդամենը 3,7 մլն ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություններ է ձեռք բերել՝ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի համար, այնինչ 2010թ.-ին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո հավաքագրումների ծավալը 486 մլն-ի էր հասել, իսկ 2013թ.-ին գրանցված Հայան թայֆունից հետո՝ 88 մլն դոլարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է