• Latest news

Արու առնետները նախընտրել են «կրծկալ կրող» էգ առնետներին

13 դեկտեմբերի, 2014  15:32

Ամերիկացի նյարդակենսաբանները փորձի ընթացքում արու առնետներին սովորեցրել են նախապատվությունը տալ «կրծկալով» էգ առնետներին։ Նման փորձի իրականացման մասին գիտնականները հայտնել են Վաշինգտոնում կայացած նյարդակենսաբանների ամենամյա հանդիպման ժամանակ։

Գիտնականները փորձ են կատարել առնետների 12 զույգի հետ։ Սկզբում մասնագետները թույլատրել են արական սեռի կրծողների զուգավորումը միայն հատուկ կերպար ունեցող էգերի հետ։ Հետո արուներին տրվել է ընտրության հնարավորություն. զուգավորվել սովորական էգ առնետի կամ «կրծկալ կրող» զույգի հետ։

Պարզվել է՝ արուներն ընտրել են ներքնաշոր հագած էգերին։ Բացի դրանից, նման էգերի հետ սեռական ակտի ինտենսիվությունն ավելի բարձր է եղել, քան սովորական էգերի հետ։ Գիտնականներն այս ամենի պատճառն սկսել են փնտրել արու առնետների ուղեղում առկա հատուկ գեների ակտիվության մեջ։ Այս մասին հաղորդում է livescience.com աղբյուրը։

Փորձն իրականացնելու համար արու առնետների ուղեղ է  ներարկվել կարմիր գունանյութ, որը ցույց է տվել, որ հագնված էգ առնետների հետ զուգավորվող արուների մոտ շատ ավելի բարձր է c-Fos գենի ակտիվությունը, քան մյուսների մոտ։  Ենթադրվում է՝ այս գենը կապված է հաճույքի կենտրոնում նեյրոնի ակտիվացման հետ։

Ավելի վաղ նյարդակենսաբաններն իրականացրել են նմանատիպ փորձեր՝ ուսումնասիրելով արուների նախապատվությունը հատուկ հոտ (նուշի) ունեցող էգերի նկատմամբ։  Գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առնետները, ինչպես եւ մարդիկ, հակված են ասոցացնելու հաճույքի ստացումը արտաքին պատկերների  (հատուկ հագուստ), ինչպես նաեւ հոտի հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել