• Latest news

Ցրված սկլերոզով հիվանդների համար դեղորայքի ջեներիկ տարբերակը չի զիջում իսկականին

16 դեկտեմբերի, 2014  17:24

Այս նորությունը հավանաբար կուրախացնի ոչ միայն ցրված սկլերոզ ունեցող հիվանդներին, այլեւ նրանց հարազատներին, քանի որ օրիգինալ դեղամիջոցները բավականին թանկ արժեն։  Սակայն,  երբ իսկական դեղերի ժամկետը լրանում է, շուկայում հայտնվում են համեմատաբար էժան ջեներիկ տարբերակները։ Հարցը հետեւյալն է՝ արդյոք դրանք նույնքան արդյունավետ են, որքան իսկականները։ Վերը նշված դեղերի ջեներիկ տարբերակների փորձարկումները խոստումնալից են թվում։

Բժիշկ Կոուենը եւ նրա խումբը 800 հիվանդի վրա փորձարկել են գլատիրամերա ացետատի ջեներիկ տարբերակը։ Հետազոտողները մագնիսա-ռեզոնանսային պատկերման հետազոտություն են կատարել՝ պարզելու՝ կարող է այդ դեղամիջոցը բավականաչափ կանխել հաշմանդամության հանգեցնող ուղեղի վնասվածքն ու խնդիրների առաջացումը։ Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ դեղամիջոցը ոչ միայն արդյունավետ է, ինչպես իսկական տարբերակը, այլ նաեւ անվտանգ։

Իհարկե, դեղորայքի արդյունավետության եւ անվտանգության հետազոտությունները դեռ պետք է շարունակվեն, բայց առաջին արդյունքները բժշկի խոսքով խոստումնալից են։

«Մենք կարծում ենք՝ շատ հետաքրքիր արդյունքներ ենք ստացել եւ հույս ունենք, որ դրանք կհանգեցնեն ցրված սկլերոզի դեմ դեղորայքի ջեներիկ տարբերակների շատացմանը շուկայում, որոնց շնորհիվ այդ դեղերի գինը զգալիորեն կնվազի»,-ասել է բժիշկ Կոուենը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է