• Latest news

Եռյակ երեխաների մայրն արդեն երրորդ տարին է՝ նրանց կրծքով է կերակրում

23 դեկտեմբերի, 2014  23:35

Քոնորը, Ուիլոուն եւ Սամերը եռյակ երեխաներն են, ում 3 տարին արդեն լրացել է, սակայն նրանց մայրը՝ 45-ամյա Դավինա Ռայթը, շարունակում է նրանց կրծքով կերակրել։

Երբ եռյակը ծնվեց, Դավինա եւ Ջեյսոն ամուսնական զույգի համար բավականին դժվար էր. ստիպված էին մտածել, թե ինչպես պետք է հասցնեն կերակրել  երեքին էլ։ Գիշերը մայրն ստիպված էր իր կաթը քամել շշի մեջ, որպեսզի ամուսինը կերակրեր երեխաներից մեկին, իսկ ինքը՝ Դավինան՝ մյուս երկուսին։

Այդ ժամանակ Դավինան իր երկու աղջիկներին ու տղային ստիպված էր լինում օրը 30-40 անգամ կերակրել։ Այսօր նա նրանց արդեն օրը երկու անգամ է կերակրում՝ առավոտյան եւ երեկոյան։ Եվ նա կարծում է, որ երեխաներին այդքան երկար կերակրելը լավ է, քանի որ այն իրեն հնարավորություն է ընձեռնում ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Նրա խոսքով դա այն միակ 10-15 րոպեներն են, որոնց ընթացքում ակտիվ եւ չարաճճի երեխաները հանգիստ նստում են մոր հետ։ Նա նաեւ ասում է, որ դա երեխաների մոտ բարձրացնում է մրցակցային ոգին, քանի որ վերջիններս իրենք իրենց մեջ պետք է որոշեն, թե ով պետք է առաջինն ուտի եւ թե ով է ստիպված սպասել։

Երեխաներից յուրաքանչյուրը քնում է իր սենյակում, նրանց ատամներն արդեն դուրս են եկել, նրանք կարողանում են խոսել, ուտում են կոշտ սնունդ, բայց Դավինան պնդում է, որ կշարունակի նրանց կրծքով կերակրել, քանի դեռ ի վիճակի է դա անել։ Միակ բանն այն է, որ կինն ամաչում է երեխաներին ուրիշների առջեւ կերակրել, ուստի դա անում է միայն տանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել