• Latest news

Պենտագոնի հետ համատեղ մշակված Էբոլայի դեմ կանադական պատվաստանյութը կփորձարկվի Գվինեայում

23 դեկտեմբերի, 2014  10:44

Կանադական Tekmira դեղագործական ընկերությունը 2015 թ. սկզբում Գվինեա կմատակարարի սեփական արտադրության Էբոլայի դեմ պատվաստանյութը եւ կսկսի մարդկանց վրա կլինիկական փորձարկումները։

Ընկերության հայտարարության համաձայն՝ այն Գվինեային կտրամադրի TKM-Ebola-Guinea պատվաստանյութը։ Մարդկանց վրա կլինիկական փորձարկումները կիրականացնի Օքսֆորդի համալսարանը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, ներկա պահին հենց այդ նպատակների համար պատրաստ է դեղամիջոցի 100 դեղաչափ։

Ավելի վաղ ԱՄՆ սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը ղեկավարությունը թույլ էր տվել Tekmira-ի դեղամիջոցի մասնակի կլինիկական փորձարկումներ իրականացնել Էբոլա տենդի բուժման համար։ Ընկերությունը նշել է. որ դեղամիջոցը մշակվել է բիոպահպանության գծով Պենտագոնի ստորաբաժանման մասնագետների հետ համատեղությամբ։

ԱՀԿ-ի վերջին տվյալներով հեմոռագիկ Էբոլա մահացու տենդի վիրուսի զոհերի թիվը երեք տուժող երկրներում կազմել է 7518 մարդ, իսկ վարակվածների թիվը՝ 19 340 մարդ։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում 7373 մահացածների եւ 19031 վարակակիրների մասին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել