• Latest news

Չինացի բժիշկներին վտարել են վիրահատարանում սելֆի անելու համար

23 դեկտեմբերի, 2014  11:45

Ավելի քան 10 չինացի բժիշկ վարչական տույժի է ենթարկվել վիրահատարանում հիվանդի կողքին արված սելֆին սոցցանցում հրապարակելու համար։ Նրանցից երեքը վտարված են, մյուսները՝ նախազգուշացված։

Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ նկարներն արվել են Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սիան քաղաքի հիվանդանոցում օգոստոսի 15-ին։ Նկարներն արագ տարածվել են չինական սոցիալական կայքերում եւ դժգոհության ալիք բարձրացրել։

Չինաստանում հայտնի Sina Weibo միկրոբլոգի՝ մասնագիտությամբ վիրաբույժ օգտարերերից մեկը մեկնաբանել է այդ միջադեպը՝ նշելով, որ հասկանում է իր գործընկերներին։ Նրա կարծիքով հաջող կատարված վիրահատությունից հետո բժիշկները կարող են ավելի երջանիկ լինել, քան հիվանդի մտերիմները։ Այս ամենից ելնելով՝ բժիշկը գտնում է, որ կարելի է հասկանալ նրանց պահվածքը։

Այդուհանդերձ, սելֆիին ծանոթ չինացիների մեծամասնությունը մնում է այն կարծիքին, որ մասնագիտական տեսանկյունից վիրաբույժների արարքը դատապարտելի է նաեւ այն պատճառով, որ նրանք իրավունք չունեն նկարհանելու վիրահատարանում թանձիֆի վիրակապերը ու նկարելու հիվանդներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել