• Latest news

Ինչպես «ողջ մնալ» Ամանորին. 5 խորհուրդ սրտաբանից

23 դեկտեմբերի, 2014  22:24

Ամանորյա տոները սովորաբար այնքան էլ լավ չեն ազդում մարդկանց առողջության վրա, հատկապես, եթե նրանք սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեն։ Ինչպե՞ս սրտային հիվանդները կարող են «ողջ մնալ» Ամանորին։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը խոսել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանը։

1. Շատ մի կերեք. Շատ ուտելը բացարձակապես բոլորի համար է վնասակար, հատկապես սրտային հիվանդների, որոնց մարսողական համակարգը չափազանց ծանր է, եւ այն կարող է օրգանիզմում սրել առկա խնդիրները։

2. Միայն թարմ սննդամթերք օգտագործեք։ Ամանորյա տոներին շատերը ուտելիքը նախօրոք են պատրաստում եւ երկար են պահում։ Մի քանի օր առաջ պատրաստված սնունդը շատ վտանգավոր կարող է լինել, եթե նույնիսկ համարյա թարմ թվա, ուստի Հայաստանի գլխավոր սրտաբանն առաջարկում է սնունդը երկար չպահել եւ հնարավորության դեպքում պատրաստել նոր, թարմ ճաշատեսակներ։

3. Սեղանի շուրջ երկար մի նստեք։ Ավելի լավ է՝ շարժվեք։

4. Մի չարաշահեք ոգելից խմիչքները։ Սա հատկապես ակտուալ է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ ալկոհոլը նրանց կարող է լուրջ վնաս հասցնել։

5. Որոշ սրտաբանական հիվանդություններ (սրտի անբավարարություն կամ հիպերտոնիա) ունեցող մարդիկ չափից ավելի հեղուկներ օգտագործելիս նույնպես պետք է զգույշ լինեն։

Մասնագետի խոսքով այս խորհուրդները բոլորին են հայտնի, բայց մարդկանց մեծամասնությունը չգիտես ինչու չի հետեւում դրանց։ Արդյունքում սննդի մեծ քանակությունը, երկարատեւ նստելը, ալկոհոլը եւ Նոր տարվա մյուս «ուրախությունները» տոների ժամանակ կամ դրանցից հետ շատ-շատերին հիվանդանոց են ուղարկում։ Եթե չեք ցանկանում Նոր տարին հիվանդանոցում դիմավորել, փորձեք այս տարի հետեւել բժիշկների խորհուրդներին եւ զգույշ լինել սննդի, ըմպելիքների եւ ալկոհոլի հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է